Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անմաս կմնաս սիրո տարափին

08:20, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
Անմաս կմնաս սիրո տարափին
    
Անմաս կմնաս սիրո տարափին,
Քեզ սիրող կինը ձնհալի ջուր էր,
Հոգեցունց միայն երգն էր կարապի,
Անխորհուրդ մահը և կյանքդ զուր էր։
Աշխարհ գալով ես լույսը տարփողել,
Երբ մտքիդ մեջ էլ Աստծուն ես թվել,
Սրբապատկերի շուրջը աղոթել,
Չեղած մեղքերդ էլ երբ ես քավել։
Հարդ ու մղեղը զատելու համար
Թիակաձև էր սարածդ էլի,
Կրծող որդերը գալար առ գալար
Մանում են հոգիդ այսպես՝ անթերի։
Առաձգական են ցավը հորինել,
Ինչ երբ ճկում ես, դարձի է գալիս,
Ժամանակն է, որ չես տնօրինում,
Գիտես անցնում է և էլ չես լալիս։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1046 | 0 | 0
Facebook