Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ասեցի, խնդրեմ մակույկավարին

08:16, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
Ասեցի, խնդրեմ մակույկավարին
    
Ասեցի, խնդրեմ մակույկավարին,
Ծովը նկարի առանց մի հուշում,
Ասեց, չխաբվես ծովի ծավալին,
Անմիտ մահերը երբեք չեն գուժում։
Բանի տեղ մի դիր, մարող ալիքի
Տատանման թափը զրոյին մոտ է,
Քո սիրած կինը թե քեզ չլքի,
Ձեռքով կլարի խռծիկդ մոմե։
Բայց նա հեռու է, թե հայացքդ ածես,
Լավ տաղի նման դարձյալ ասմունքես,
Գաղտնիքն իր պահես, որ չտարածես,
Նրա արցունքի լույս հավելվածն ես։
Ասի, նավավար, ծովին ալեհույզ,
Արտոսր եկել, խառնվել եմ իզու՞ր,
Եվ ու՞մ սիրով էր կինը սիրասույզ
Քո մեջ արտածում երկինքը լազուր։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1114 | 0 | 0
Facebook