Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շաղաշարում եմ, երբ անխույր գանգիս

10:30, կիրակի, 18 ապրիլի, 2021 թ.
Շաղաշարում եմ, երբ անխույր գանգիս
    
Շաղաշարում եմ, երբ անխույր գանգիս
Սկավառակն եմ օճորքից կախում,
Արագաթռիչ ծիծառը հանգիս
Նույնության չափն է տեղից տեղ փոխում։
Ու թե սրտով եմ դարձյալ անրջել
Նյարդերիս խուրձը ձեղուն եմ կարծել,
Պատնեշ եմ դրել հույզերիս թափին,
Մի կերպ դիմացել սիրո տարափին։
Տպավորության անվավեր խաղում
Տակառի բիբը անտակ է թվում,
Թողանքից թողանք կինը ինձ թովում,
Գիտի հարբել եմ դեռ նախորդ տաղում։
Գանգ ու սիրտ, կռնակ․․․ պիտի անշփոթ
Էս դեղաթափի կոդը վերծանեմ,
Թեկուզ և կյանքս դարձնեմ փորձանոթ
Ու էն ծիծառին մթնով տատանեմ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1214 | 0 | 0
Facebook