Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՄԱ ՀԱՄՈԶՎԵՑԻՔ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՄԱՐԶՆ Է

Sona Arshuneci Arshuneci
19:04, երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՄԱ ՀԱՄՈԶՎԵՑԻՔ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՄԱՐԶՆ Է

Դիտում եմ TV-ի լուրերը և աչքերիս չեմ հավատում․սեղանի շուրջը նստած են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և նրա կողքին Վիտալի Բալասանյանը, իսկ դեմ դիմաց նստած է Փաշինյանը․իրոք աչքերիս չեմ հավատում․ ի՞նչ կարելի է որակել Վիտալիկի այցը Հայաստան․ զղջու՞մ այն խոսքերի համար, որ հեղափոխությունից անմիջապես հետո հայտարարեց «Ով Արցախը համարի Հայաստանի մարզ, թող չհատի Արցախի սահմանը» անգամ բանը հասավ նրան, որ հայտարարեց Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու մասին․ և ժամանակ առ ժամանակ իր հայտարարություններով աշխատում էր սեպ խրել Հայաստան-Արցախ հարաբերություններին, ամեն բան անում էր, որ հեռու պահեր Փաշինյանին Արցախից․թե ինչու՞, դրա պատասխանը ստացանք միայն այս 44 օրյա պատերազմին․․․քանզի Վիտալիկը այս պատերազմին Ղարաբաղյան կլանի գլուխ կանգնած Քոչի և Սերժի պատվերը կյանքի կոչեց․ օգնեց, որ ազատագրված տարածքները հանձնվեին և մի բան էլ ավել․․․ ահա թե հիմա ի՞նչ է փոխվել, որ Վիտալիկը այլևս Փաշինյանին Արցախից վանելու պատճառ չունի, ավելին՝ «Անառակ որդու վերադարձի» տպավորությունը թողեց, կամ էլ նոր է զգում, որ Արցախն իրոք առանց Հայաստանի թշնամի Ադրբեջանի կողքին երբե՛ք չի կարող երկար գոյատևել որպես պետություն․․․ Վիտալի Բալասանյան նախ ասեմ, որ 1994-ի Բիշքեկյան զինադադարով մենք խայտառակ պարտություն կրեցինք դիվանագիտության ասպարեզում, մեր հաղթանակները Լևոն գիտունիկը գրեց սառույցին, 4 տարում 7 հազարից ավել զոհ տվեցինք, նվիրյալներն իրենց կյանքը տալիս էին, որ Արցախը միավորվեր մայր հայրենիքին, ոչ թե բռնեին բանակցությունների պոչից և Արցախը հռչակվեր պետություն․150 հազար բնակչություն ունեցող Արցախին պետություն հռչակելը դա նման էր երբ մի մեծ տարածքի վրա մի քանի ծառ ու թուփ լինի և այն անտառ անվանվի և դու Վիտալիկ Արցախը 150 հազար բնակչությամբ պետության միֆով տարված անջրպետ էիր ստեղծում հայության 2 հատվածների մեջ․․․ Եթե մեր վարչապետն էլ քո խելքին լիներ, այս պատերազմին պետք է բերանը սրբեր ու մի կողմ քաշվեր, նույնն էլ Հայաստանի ժողովուրդը, , , հիմա բա ո՞նց չասեմ Վիտալի Բալասանյան, եթե Արցախն անկախ պետություն էր, պատերազմի առաջին օրը՝ Սեպտեմբերի 27-ին փակեիք Արցախի սահմանը, ձեր զենքով, ձեր ջահելներով կռվեիք․ Շուշիի գրավումից օրեր առաջ Արայիկ Հարությունյանի հարայը, դեռ հնչում է ականջներիս մեջ, թե մարդկային ուժի պակաս կա․ և անգամ սփյուռքին դիմեց․․․ 44 օրյա պատերազմին հազարավոր Հայաստանցի ջահել ջիվաններ իրենց կյանքը տվեցին Արցախի համար, բայց ձեզ նման Քոչին ու Սերժին ծախվածներդ, երախտամոռներդ, անխիղճներդ, որ զինվորի գլխին հրացան էիք պահում, հենց դուք, որ նահանջեն, չկռվեն, լավ իմանալով, որ հողերը ծախված են ձեր ղարաբաղյան կլանի կողմից, օգնում էիք, որ պարտվեինք, հողերը հանձնվեին, Քոչն ու Սերժը հայր և որդի Ալիևներից վերցրած միլիարդները վայելեն և ամեն գնով հասաք դրան․պարզ է, այդ միլիարդներից ձեզ էլ է բաժին հասել ․Նման դավադրություն սեփական երկրի, ժողովրդի հանդեպ․ երևակայությունից վեր է․ ի՞նչ երեսով եք քայլում Արցախի հողի վրա, ի՞նչ խղճով, էլ չեմ ասում ի՞նչ խղճով կարողացաք հազարավորների կյանքի գնով պատերազմում պարտություն ապահովել ու անմեղ Նիկոլին քավության նոխազ դարձնել, դուք 90 թվականից առ այսօր Արցախի հողի համար արյուն թափած հազարավոր հայորդիների հիշատակը պղծեցիք, , , սրբապիղծներ, , ,

ԱՆՑՆԵՆՔ ԱՌԱՋ, ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔԻՍ
     Այդ որ Սամվել Բաբայանը բարձրաձայնում էր, թե հողերը 5 միլիարդով Սերժը ծախել է, ես ավելի վաղ եմ ասել, որ 2016-ի 4 օրյա պատերազմից հետո, երբ Պետերբուրգում կազմակերպված եռակողմ հանդիպումից հետո տեսա Պուտինի, Սերժի, Ալիևի հրաժեշտի ձեռքսեղման պահը, Ալիևի անթաքույց երջանիկ ժպիտը, ես զգացի, որ գործարք է կատարվել և Աամվել Բաբայանի ասածը 100 տոկոսով իրականություն է և հենց դուք էլ լավ գիտեիք Վիտալի Բալասանյան, բա հիմա ինչու՞ եք եկել Հայաստանից փող ուզում Արցախի հետպատերազմյան վերակառուցման համար․ ձեր պաշտելի 2 նախագահները միլիարդներ են դրել իրենց տակները, չէ՞ որ բացի Հայաստանը թալանելուց, դրանց մեծ մասը գոյացել են Արցախի ծախված հողերից, այդ փողը նրանցից ուզեք, որ պատերազմի հետևանքները վերացնեք, չէ՞ որ նրանց ջառման քաշեցիք Վիտալիկ, ձեր դավաճանությամբ ձեր պատիվը Արցախի հողերով փակվեցիք, որ ոչ ոք չիմանար, որ հողերը ծախված են, իհարկե, դուք վաղուց գիտեիք ու հենց դրա համար էլ հայտարարեցիք․ «ով Արցախը համարի Հայաստնի մարզ, թող չհատի Արցախի սահմանը» դրա համար էիք աշխատում վարչապետին հեռու պահել Արցախից ու հայտարարում էիք նրան ֆիզիկապես ոչնչանելու մասին․ արհեստականորեն թշնամանք ստեղծելով Հայաստանի և Արցախի միջև․ ամեն բան պարզ է արդեն․ Քանզի Փաշինյանը բազմիցս էր հայտարարել, որ ազատագրված հողերը հետ վերադարձի ենթակա չեն, քանզի ծառայելու են որպես Արցախի անվտանգության ապահովող բուֆերային գոտիներ, Նկատելով, որ խաղաղ ճանապարհով Փաշինյանը հող հանձնող չէ, պատերազմ սարքեցիք, որ հողերը հանձնեք, Ալիևի պարտքերը փակվեք և Ղարաբաղյան կլանին հետ բերելու համար պատերազմը դեռ չավարտված հեղաշրջում կազմակերպեիք, որ Նիկոլին տապալեք․․․լսած կա՞ք, որ ասում են․ գողին ու անբարոյականին 40 օր է, բայց այս դեպքում 10 օր էլ չքաշեց․ տասնյակ կռված տղաներ և հրամանատարներ բացահայտեցին պատերազմի դաշտում տեղի ունեցած ձեր դավադրությունների մասին․․․ձեր փոխարեն մեկ ուրիշը լիներ ամոթ կաներ Հայաստան գալ․ Դուք հազարավոր զոհված Հայաստանցի մայրերից պետք է ծնկաչոք ներողություն խնդրեք․․․ իսկ երբ լուրջ հետաքննություն գնա ու բացահայտվեն, որ այս սարքած պատերազմի, հողերը հանձնելու գլխավոր դերակատարներից եք եղել, որպես դավաճան պետք է փտեք բանտում․․․Վիտալի Բալասանյան, որ եկել եք Հայաստանից 110 միլիարդ եք տանում, որից 58-միլիարդը «Հայաստան» հիմնադրամից, իսկ 52 միլիարդ դրամը Հայաստանի բյուջեից, որ ձեր քաղաքացիներն անօթևան չմնան, բայց գիտե՞ք 88-ի երկրաշարժից առ այսօր հազարավորները Գյումրում, Վանաձորում, Սպիտակում դեռ վագոն տնակների մեջ են, վագոններն արդեն փթել են, մարդկանց առողջությունն էլ հետը, բայց ըմբռնումով սպասում են, քանզի գիտեն, որ աղքատ երկիր ենք, որ կորոնավիրուսի տնտեսական հարվածը մի կողմից, մյուս կողմից պատերազմն ու իր հետ բերած տնտեսական ծանր վիճակը Հայաստանի․․․ իսկ դուք եկել եք բնակարանների կառուցման հազարավոր ծրագրեր ձեռքներիդ, փող տնելու համար, երբ վարչապետը 110 միլիոն դրամ հատկացրեց, Արայիկ Հարությունյանը մեկ այլ ծրագիր ներկայացրեց, թե կան մարդիկ, ովքեր իրենց անասուններն են կորցրել, ավտոմեքենաներն են վնասվել, գույք են կորցրել, պետք է նրանց փոխհատուցման մասին էլ հոգանք․ սա արդեն վերջն էր, Դե արի ու լռիր․ այ անխիղճներ Հայաստանցին հազարավոր ջահել ջիվաններ կորցրեց 44 օրյա պատերազմին, բոլորը չէին որ ապահոված ընտանիքներից էին, բայց այդ մարդիք չեկան Վարչապետին նեղեին, թե տղա ենք կորցրել, փոխատուցում ենք ուզում․ դուք ձեր կորցրած անասունի, գույքի փոխհատուցման մասին չեք մոռանում անխիղճներ, երբ մարդիկ իրենց մինուճարին են կորցրել․ տուն կա 2-ին, տուն էլ կա և ամուսնուն և տղային, բա նրանք ումի՞ց փոխհատուցում պահանջեն, թե նրանք մատաղացու գառներ էին․․․իսկ դուք եկել մեր վարչապետին եք դնում անհարմար վիճակում․․․ Միթե՞ «Հայաստան Հիմնադրամը» եղել է, միայն Արցախի հոգսերի համար, իսկ մեր զոհվածների ընտանիքներին այդ հիմնադրամից բաժին չունեն, որ եղած 58 միլիարդն ամբողջովին, դրան գումարած Հայաստանի բյուջեց 52 միլիարդ դրամը հատկացվեցին Արցախին․․․Հիմա ո՞նց չասեմ․բա ասում էիք անկախ պետությու՞ն ենք, հիմա ի՞նչ եղավ․․․ չեմ կարող չասել, բանից դուրս է գալիս, որ փողն ու զոհերը Հայաստանից, իսկ Արցախցին չպետք է լինի նեղության մեջ, ու պատերազմական վիճակի բոլոր վնասները պարտավոր է Հայաստանը փակվի․․․ Շատ-շատերը լավ գիտեն, այդ թվում և շատ Արցախցիներ, թե 1994-ի Բիշքեկյան զինադադարից այս կողմ ինչքան եմ պայքարել Արցախի ազատագրված տարածքների համար, բայց այս սարքած պատերազմն ու դավադրությամբ հողերը հանձնելը իմ մեջ մեծ հիասթափություն առաջացրեց, ոչ թե Արցախի հող ու ջրի հանդեպ, այլ այն մարդկանց, ովքեր իրենց ծառայությունը մատուցեցին Ղարաբաղյան կլանին այս 44 օրյա սարքած պատերազմում պարտություն սարքողների, հողերը հանձնելու օպերացիան իրականացնողների, մեղքը Նիկոլի վրա գցողների, որ նրան տապալեն, հող հանձնող և դավաճան պիտակեն․․․այսօր իմ մեջ մե՜ծ հիասթափություն կա Ղարաբաղյան կլանի և շատ Արցախցիների, որ ամեն բան իմանալով թասիբ են կանգնում այդ կլանի հիմնադիրներին, ովքեր մե՜ծ մաֆիա են ստեղծել իրենց շուրջը․․․ որից մեկն էլ հենց դուք եք Վիտալի Բալասանյան, ճիշտն ասած այսօր Արայիկ Հարությունյանին էլ չեմ վստահում այլևս, քանզի պատերազմից անմիջապես հետո նա Վիտալիկի պես ծախվածին նշանակեց անվտանգության պետի բարձր պաշտոնին․․․
     ՎԵՐՋՈՒՄ ԱՍԵՄ
     Տեսնելով Վիտալիկին Փաշինյանին դեմ դիմաց նստած, մտածում եմ․ Վ՜այ Փաշինյան․այսքա՞ն բարի ու ներող, այսքա՞ն համբերատար, ինչպե՞ս կարողացար սեղմել ձեռքը Վիտալիկ տականքի, որը հայտարարում էր, թե քեզ ֆիզիկապես ոչնչացնելու է ․․․և զուր չէ, որ շատերն են ձեզ Քրիստոսի հետ համեմատում, որ անգամ թշնամուդ կարող ես ներել․ երևակայությունից վեր է․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող Հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
559 | 0 | 0
Facebook
COMMENT.am