Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոքրիկ խնդուկներ

22:26, չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ.
Փոքրիկ խնդուկներ

Մի կին զանգահարում է օպերա տոմս պատվիրելու.

-Այսօրվա համար մեկ օթյակ:

- «Մադամ Բատերֆլայ» -ի համա՞ր եք ուզում, - հարցնում են տիկնոջը:

-Ո՛չ, ո՛չ, պարոն Ժերարի և ինձ համար, - պատասխանում է օպերային ներկայացում դիտելու ցանկություն ունեցող կինը:

***

Մի գլուխգովան տղամարդ իր պես գլուխգովան ընկերոջն ասում է.

-Հռոմից եմ վերադարձել: Պապն ինձ հրավիրել էր ընդունելության: Երկու ժամից ավելի զրուցում էինք:

-Գիտեմ, - պատասխանում է ընկերը: Նա ինձ ասաց այդ մասին…

***

Մենամարտ

Մարգագետնում հակառակորդներից մեկն է ու մարտավկաները: Մենամարտողը նայում է ժամացույցին ու ասում է.

-Եթե հինգ րոպե հետո նա չգա, ես սկսելու եմ առանց նրա…

***

Բարոնը և իր սպասյակը

-Դե՛, Ալբե՛րտ, - ասում է բարոնն իր սպասյակին, - հիմա՞ էլ ես աշխատելու ընթացքում սուլելու:

-Պարո՛ն բարոնը սխալվում է, -պատասխանում է Ալբերտը, - ես սուլում եմ, բայց չեմ աշխատում…

***

Մի երիտասարդ կին ասում է ամուսնուն.

-Ես տեսնում եմ, որ դու ինձ այլևս չես սիրում.. Երբ լալիս եմ, առաջվա պես չես հարցնում, թե ինչու եմ լալիս…

-Չեմ հարցնում, որովհետև այդ հարցի համար առ այսօր շատ թանկ եմ վճարել:

***

Վարորդը և հետիոտնը

-Մի՞թե չես կարող ուշադիր լինել, - զայրացած ասում է հետիտնը վարորդին: Երեկ քիչ մնաց ինձ մեքենայի տակը գցեիր:

Վարորդը նայում է հետիոտնին ու ասում.

-Օ՜, ներեցե՛ք, խնդրում եմ: Ես ձեզ չճանաչեցի:

***

Մի մարդ Սենի ափին նստած կարթով ձուկ է ուզում որսալ: Մոտենում է նրա ընկերներից մեկն ու ասում, թե որսն արգելված է:

-Հիմա արդեն պարզ է: Ես էլ զարմանում եմ, թե ինչու չեմ կարողանում գոնե մի ձուկ որսալ:

***

Կենդանաբանական այգում

Երեխան մոր հետ այցելել է կենդանաբանական այգի: Երբ մոտենում են առյուծի վանդակին, երեխան ձեռքը մտցնում է և բռնում առյուծի պոչը:

Մայրը զայրացած ասում է.

-Մի՛ արա, ձեռքդ դո՛ւրս քաշիր, պահակը գալի՜ս է:

***

Կատակերգությո՞ւն, թե՞ ողբերգություն

Հեղինակին հարցնում են.

-Ձեր վերջին պիեսը կատակերգությո՞ւն է:

-Այո՛, - պատասխանում է հեղինակը, - եթե, իհարկե, այն հաջողություն ունենա: Եթե հաջողություն չգտնի, կդառնա ողբերգություն:

***

Ֆրանսիացի դպրոցականի պատասխանը

Ուսուցիչ աշակերտին տեղեկացնում է.

-Նապոլեոնը կարողացել է միաժամանակ մի քանի նամակ թելադրել (ֆրանսերեն՝ «dicter» «դիկտե»): Դա նշանակում է, որ նա եղել է…

-Դիկտատո՛ր, - պատասխանում է աշակերտը:

***

Պարոն Ջոնսը որդուն խոստանում է ամեն անգամ մեկ շիլլինգ տալ, եթե նա դպրոցում լավ գնահատականներ ստանա: 15 օր շարունակ տղան դպրոցից մեկ կամ երկու բարձր գնահատականով է տուն գալիս: Պարոն Ջոնսին դա կասկածելի է թվում, և նա որդուն հարցնում է.

-Կարո՞ղ է տվածս փողերը ուսուցչիդ հետ կիսվում ես:

***

Երեխան դպրոցից տուն է գալիս ու հայտարարում.

-Ես այլևս դպրոց չեմ գնա: Ամեն անգամ, երբ ուսուցիչը ինչ-որ բան չի իմանում, ինձ է հարցնում:

***

Փոքրիկ Մարին հոնգուր-հոնգուր լալիս է:

-Ինչո՞ւ ես լալիս, - հարցնում են նրան:

-Քույրս ու եղբայրս ամառային արձակուրդ են ունենալու, իսկ ես չեմ ունենալու:

-Ինչո՞ւ չես ունենալու:

-Որովհետև ես դեռ դպրոց չեմ գնում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3803 | 0 | 0
Facebook
COMMENT.am