Փոքրիկ խնդուկներ
Մի կին զանգահարում է օպերա տոմս պատվիրելու. -Այսօրվա համար մեկ օթյակ: - «Մադամ Բատերֆլայ» -ի համա՞ր եք ուզում, - հարցնում են տիկնոջը: -Ո՛չ, ո՛չ, պարոն Ժերարի և ինձ համար, - պատասխանում է օպերային ներկայացում դիտելու ցանկություն ունեցող կինը: *** Մի գլուխգովան տղամարդ իր պես գլուխգովան ընկերոջն ասում է. -Հռոմից եմ վերադարձել: Պապն ինձ հրավիրել էր ընդունելության: Երկու ժամից ավելի զրուցում էինք: -Գիտեմ, - պատասխանում է ընկերը: Նա ինձ ասաց այդ մասին… *** Մենամարտ Մարգագետնում հակառակորդներից մեկն է ու մարտավկաները: Մենամարտողը նայում է ժամացույցին ու ասում է. -Եթե հինգ րոպե հետո նա չգա, ես սկսելու եմ առանց նրա… *** Բարոնը և իր սպասյակը -Դե՛, Ալբե՛րտ, - ասում է բարոնն իր սպասյակին, - հիմա՞ էլ ես աշխատելու ընթացքում սուլելու: -Պարո՛ն բարոնը սխալվում է, -պատասխանում է Ալբերտը, - ես սուլում եմ, բայց չեմ աշխատում… *** Մի երիտասարդ կին ասում է ամուսնուն. -Ես տեսնում եմ, որ դու ինձ այլևս չես սիրում.. Երբ լալիս եմ, առաջվա պես չես հարցնում, թե ինչու եմ լալիս… -Չեմ հարցնում, որովհետև այդ հարցի համար առ այսօր շատ թանկ եմ վճարել: *** Վարորդը և հետիոտնը -Մի՞թե չես կարող ուշադիր լինել, - զայրացած ասում է հետիտնը վարորդին: Երեկ քիչ մնաց ինձ մեքենայի տակը գցեիր: Վարորդը նայում է հետիոտնին ու ասում. -Օ՜, ներեցե՛ք, խնդրում եմ: Ես ձեզ չճանաչեցի: *** Մի մարդ Սենի ափին նստած կարթով ձուկ է ուզում որսալ: Մոտենում է նրա ընկերներից մեկն ու ասում, թե որսն արգելված է: -Հիմա արդեն պարզ է: Ես էլ զարմանում եմ, թե ինչու չեմ կարողանում գոնե մի ձուկ որսալ: *** Կենդանաբանական այգում Երեխան մոր հետ այցելել է կենդանաբանական այգի: Երբ մոտենում են առյուծի վանդակին, երեխան ձեռքը մտցնում է և բռնում առյուծի պոչը: Մայրը զայրացած ասում է. -Մի՛ արա, ձեռքդ դո՛ւրս քաշիր, պահակը գալի՜ս է: *** Կատակերգությո՞ւն, թե՞ ողբերգություն Հեղինակին հարցնում են. -Ձեր վերջին պիեսը կատակերգությո՞ւն է: -Այո՛, - պատասխանում է հեղինակը, - եթե, իհարկե, այն հաջողություն ունենա: Եթե հաջողություն չգտնի, կդառնա ողբերգություն: *** Ֆրանսիացի դպրոցականի պատասխանը Ուսուցիչ աշակերտին տեղեկացնում է. -Նապոլեոնը կարողացել է միաժամանակ մի քանի նամակ թելադրել (ֆրանսերեն՝ «dicter» «դիկտե»): Դա նշանակում է, որ նա եղել է… -Դիկտատո՛ր, - պատասխանում է աշակերտը: *** Պարոն Ջոնսը որդուն խոստանում է ամեն անգամ մեկ շիլլինգ տալ, եթե նա դպրոցում լավ գնահատականներ ստանա: 15 օր շարունակ տղան դպրոցից մեկ կամ երկու բարձր գնահատականով է տուն գալիս: Պարոն Ջոնսին դա կասկածելի է թվում, և նա որդուն հարցնում է. -Կարո՞ղ է տվածս փողերը ուսուցչիդ հետ կիսվում ես: *** Երեխան դպրոցից տուն է գալիս ու հայտարարում. -Ես այլևս դպրոց չեմ գնա: Ամեն անգամ, երբ ուսուցիչը ինչ-որ բան չի իմանում, ինձ է հարցնում: *** Փոքրիկ Մարին հոնգուր-հոնգուր լալիս է: -Ինչո՞ւ ես լալիս, - հարցնում են նրան: -Քույրս ու եղբայրս ամառային արձակուրդ են ունենալու, իսկ ես չեմ ունենալու: -Ինչո՞ւ չես ունենալու: -Որովհետև ես դեռ դպրոց չեմ գնում: |
Abone ol ve malalelerin yayınla: