Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԼԱ՞Ց ԼԻՆԵԼ, ԹԵ՞ ՄԽԻԹԱՐՎԵԼ

15:41, շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ.
ԼԱ՞Ց ԼԻՆԵԼ, ԹԵ՞ ՄԽԻԹԱՐՎԵԼ
    
    
    

Չե՜ս հասկանում լա՞ց լինես, թե՞ մխիթարվես.

Լա՞ց լինես, որ վաղը քո դարավոր սրբությունները պղծվելու են քոչվորի արյունոտ ձեռքերով, թե՞

մխիթարվես, որ ուսադիրներ կրող մեկը ողջ մոլորակով մեկ սփռված, էկրաններին 24 ժամ սոսնձված հայությանը կերակրում էր իր երևակայությամբ ու ու առանց հավաստի լուրեր կերակրելով:


    

Լա՞ց լինես, որ Դադիվանքի սուրբ հովիվ տեր Հովհաննեսը որոշել է մնալ-զոհվել մեր սուրբ օրրանում, թե՞

մխիթարվել, որ հազարավոր հայեր ճանապարհ են ընկել դեպի Դադիվանք հրաժեշտ տալու, (ուշ չէ՞ արդյոք այդ արշավանքը)


    

Լա՞ց լինել, որ հայ ազգի համար այս ԱՆՊԱՏԿԵՐԱՑՆԵԼԻ ԴԱՌԸ օրերին գողացան Դադիվանքի տեր Հովհաննեսի մյուռոնի մատանին (թո՜ւրքը չգողացավ, ռո՜ւսը չգողացավ, ադրբեջանցի՜ն չգողացավ, գողացողի ազգությունը ձեռքս չի՛ գնում գրելու), թե՞

մխիթարվել, որ քարվաճառցիների գույքը բերելու համար ուղարկված բեռնատարները բարձվում են կտրած ծառերով Հայաստանում որպես վառելիք վաճառելու համար:


    

Լա՞ց լինել, որ Արցախի օդում հայտնված հազարավոր ԱԹՍ-ներ կառավարվում էին Թուրքիայի տարածքից րոպեն 7 դոլարով վարձակալած Ֆրանսիական ԱԷՐԲԱՍ տիեզերական արբանյակների կապուղիներով, թե՞

մխիթարվել Մակրոնի հայտարարություններով, որ Ֆրանսիան մեզ հետ է:

Ո՜չ, Ֆրանսիան մեզ հետ չէր, մեր վերևում էր ու մենք տեսանք հետևանքը- (պետք չի քաղաքականացնել)


    

Լա՞ց լինել, որ Վրաստանի տարածքով Ադրբեջան էին անցնում ռազմական օգնության տարբեր բեռներ, թե՞

մխիթարվել, որ Օսեթիայի ու Աբխազիայի հարցերում չունեցանք մեր ՀՍՏԱԿ հարևան-եղբայր հարաբերության դիրքորոշումը:


    

Լաց լինել որ Արցախի «մեզ մնացած» մասը շրջափակվել է ռուսական դրոշներով անունը դնելով ՛՛խաղաղապահ ուժեր՛՛, որոնք պետք է հանդես գան ՄԱԿ-ի դրոշներով, թե՞

մխիթարվել, որ մենք էլ ունենք խաղապահ ուժեր օտար երկրում՝ ՄԱԿ-ի դրոշի ներքո:

------------------------------------------------------------------------------------------------

Մեր ԼԵԶՈՒՆ Աստվածային է, այդ լեզվով է Աստված շփվել մարդ-արարածների հետ, բայց այսօր Աստվածն էլ մեզ չի հասկանում:

--------------------------------------------------------------------------------------------------

ՄԵՆՔ՝ ԱՍՏԾՈ ՄՈՒՆԵՏԻԿՆԵՐՍ աշխարհին այլևս ՀԱՅՏՆԵԼՈՒ ոչինչ չունենք,

այսօր կարող ենք միայն

ԼԱՑ ԼԻՆԵԼ, ՈՐ ԷԼ ԵՐԲԵ՜Ք ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ

և

ՄԽԻԹԱՐՎԵԼ, որ գոնե ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՑԱԽ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
788 | 0 | 0
Facebook