Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկվայրկյանը մեկ սատանի հյուսած

09:48, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Երկվայրկյանը մեկ սատանի հյուսած
    
Երկվայրկյանը մեկ սատանի հյուսած,
Մանրերկրորդն իր մեռելը ուսած,
Ժամանակին է գոհացում տալիս,
Եվ չափը առնում անանուն տաղիս։
Քանի տխուր են ողբիս բառերը,
Անմեծարանք եմ ամենքիդ թվում,
Ո՜նց են շնկշնկում չարի ծառերը,
Շշմելու բան է, ինչու չեմ թմրում։
Տեր, սխալմու՞նք էր իմ աշխարհ գալը,
Սարածիդ լարը էլ երբ ես պրկել,
Լեռան ծաղկակոխ անհոտոտ գայլը
Ոտքերիդ մոտ է զոշաքաղ պառկել։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1766 | 0 | 0
Facebook