Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մշակույթը որպես ազգային գաղափարախոսություն

23:14, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Մշակույթը որպես ազգային գաղափարախոսություն

Մշակույթը որպես ազգային գաղափարախոսություն


    

Սաթենիկ Ազատյան


    

Հանրապետության հրապարակին կից կա նույնքան գեղեցիկ մի կառույց, որը լոկ շենք չէ, այլ մշակութային ժառանգության մի հրաշալի պահոց՝ Հայաստանի Պատմության թանգարանը: Իսկ ի՞նչ է ենթադրում թանգարանը, շատերի մոտ այն ասոցացվում է շատ հին և թանկարժեք իրերի հետ, որոնք շարված են ցուցափեղկերում և որոնց պետք է նայել ու անցնել. Առաջին հայացքից գուցեև այդպես է…Բայց եթե ասեմ, որ այն նաև հոգեվիճակ է, կարծում եմ, որ շատ զարմանալի չի թվա: Մշակութային օջախները դաստիարակելու, կրթելու գործառույթ ունեն, մանավանդ երեխայի արժեհամակարգը ձևավորելու գործում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ մտայնությամբ է մարդը այցելում թանգարան՝ ուղղակի շրջելու և ժամանակ անցկացնելու, թե՞ առերեսվելու դարերի հետքը կրող արժեքների հետ. Նայել, զարմանալ, չհավատալ. Նորից ու նորից զննել…և աննկատելիորեն ու անսպասելի հպարտության զգացումով պարուրվել, որ ժառանգորդն է մի ժողովրդի, որի ակունքները այնքան խորն են, որ փնտրելու դեպքում կարող է խճճվել:

Այդպիսի հպարտության զգացում կարող է պարգևել մեր Հանրապետության առաջին թանգարանը՝ Հայաստանի Պատմության թանգարանը, որն արդեն ունի մեկդարյա պատմություն և շուրջ 400 000 առարկայից բաղկացած շքեղ ազգային հավաքածու: Թանգարանում ներկայացված է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ մինչև մեր օրերը: Բացառիկ է նաև Ք.ա. երրորդից-առաջին հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ հավաքածուն, որը մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը:

Ինքս բազում անգամ ականատեսն եմ եղել օտարերկրացիների հիացական ու զարմացական բացականչություններին…Ինչպես կասեր ժողովրդական առածը, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան մի քանի անգամ լսել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3920 | 0 | 0
Facebook