Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպասում

21:58, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Սպասում

Ակնթարթային և շատ պատահական հանդիպում. հանդիպում, որն հաջորդ իսկ վայրկյանից ծնում էր խենթ ու խելառ, մաքուր ու անբիծ երազներ, երազներ ու էլի երազներ...

Հետո մեր հանդիպումները սկսեցին հաճախակի դառնալ: Մե՞նք էինք հանդիպում, թե՞ մեր ճանապարհները. նախախնամությու՞ն էր, թե՞ ճակատագիր. գուցե պատահականությու՞ն…Թող այդպես լինի:

Բայց մենք արդեն սովորել էինք միմյանց և անհամբերությամբ էինք սպասում այդ հպանցիկ պահերին. թեև մեր բոլոր հանդիպումների ժամանակ երկչոտ էինք, չգիտես ինչու, փորձում էինք միմյանց ցույց տալ ու ապացուցել, որ անտարբեր ենք, բայց չէր ստացվում: Լուռ խոսում էին մեր աչքերը, և անցորդների մեջ խելագար վազքով փնտրում իրար, ու անհագ կարոտով տենչում, որ գտնելով մի պահ ցնծան, հետո նորից սարսափեն կորցնելու համար …

Դու լցրել ես էությունս, միտքս պտտվում է շուրջդ, երազներս հյուսվում են քո հետ, բոլորի մեջ քեզ եմ փնտրում. քեզ պահում եմ աչքերիս մեջ՝ քո ժպիտը, քո հայացքը, քո աչքերը, այդ աչքերը…

Հանդիպում ենք … ժպտում անխոս…

Երեկ դու էիր ժպտում, այսօր՝ ես, բայց մենք երբեք իրար չեն ժպտում. վախենում ենք: Եվ շուրթերը, որ քեզ տեսնելիս բացվում են ժպիտի համար, քեզանից հետո այլակերպվում են, այլափոխվում ու դառնում ոչինչ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7177 | 0 | 0
Facebook