Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Կնոջ և տղամարդու մասին՝ առանց կեղծ բարեպաշտական սեթևեթանքների

21:18, կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ.
Կնոջ և տղամարդու մասին՝ առանց կեղծ բարեպաշտական սեթևեթանքների

Կնոջից վրեժ մի լուծեք, այդ հոգսն իր ուսերին ժամանակը կառնի:

Պոլ Կլոդել (1868 - 1955), ֆրանսիացի գրող և դիվանագետ

*****

Ի՞նչ իմաստ ունի կնոջն հակաճառելը. շատ ավելի հեշտ է սպասել, որ նա փոխի իր կարծիքը:

Ժան Անույ (1910 - 1987), ֆրանսիացի դրամատուրգ

*****

Տղամարդուց ամեն ինչ հնարավոր է սպասել, կնոջից ամեն ինչ հավանական է սպասել:

Անրի դը Ռենյե (1864 - 1936), ֆրանսիացի գրող

*****

Պչրասեր կինը հաճույք է ուրիշների և՝ չարիք նրա համար, ով նրան տիրում է:

Վոլտեր (1694 - 1778), ֆրանսիացի փիլիսոփա, գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս, իրավապաշտպան

*****

Կանայք, հարկավ, ավելի խելացի են: Դուք երբևէ լսե՞լ եք, որ մի որևէ կին ինքնատիրապետումը կորցնի զուտ այն պատճառով, որ տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի:

Ֆաինա Ռաևսկայա (1896 - 1984), ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ

*****

-Եթե կինը գլուխը կախ է քայլում, կնշանակի սիրեկան ունի:

-Եթե կինը գլուխը հպարտորեն բարձր պահած է քայլում, կնշանակի սիրեկան ունի:

-Եթե կինը գլուխն ուղիղ պահած է քայլում, կնշանակի սիրեկան ունի:

-Եվ ընդհանրապես, եթե կինը գլուխ ունի, ապա սիրեկան ունի:

Ֆաինա Ռաևսկայա

*****

Կյանքը կին է. տրվելուց առաջ անպայման պիտի տանջի:

Անատոլի Ռաս (1939 -), ռուս երգիծաբան, երաժիշտ

Ավելի հավանական է, որ կինը կսիրի այն տղամարդուն, որին ատում է, քան այն տղամարդուն, որի նկատմամբ անտարբեր է:

Դելֆինա դը Ժիրարդեն (1804 - 1855), ֆրանսիացի կին գրող

*****

Պարկեշտ կինն այն կինն է, որի սիրեկանը վախենում է նրան վարկաբեկել:

Օնորե դը Բալզակ (1799 - 1850), ֆրանսիացի գրող, վիպասան

Իրենց ամուսիններին միշտ ո՛չ գեղեցիկ կանայք են խանդում, իսկ գեղեցիկ կանայք ուրիշներին են խանդում:

Օսկար Ուայլդ (1854 - 1900), անգլիացի փիլիսոփա, գրող, բանաստեղծ, դրամատուրգ

*****

Տղամարդն անպայման ուզում է կնոջ առաջին սերը լինել, և դրանում նկատելի է նրա սնափառությունը: Կանայք այդ հարցում շատ ավելի նրբավար ու զգայուն են: Նրանց դուր է գալիս լինել տղամարդու վերջին կրքի առարկան:

Օսկար Ուայլդ

*****

Ամուսնացած կնոջ հավատարմությունից բարձր բան չկա. ոչ մի ամուսնացած տղամարդ այդպիսի բարձունքի չի հասնում:

Օսկար Ուայլդ

*****

Բոլոր կանայք ժամանակի ընթացքում նմանվում են իրենց մայրերին: Դրանում է նրանց ողբերգությունը: Ոչ մի տղամարդ իր մորը նման չի լինում: Դրանում է նրա ողբերգությունը:

Օսկար Ուայլդ

*****

Տղամարդը կարող է ատել, իսկ կինը միայն հակակրանք է տածում: Վերջինն առավել սարսափելի է:

Անրի դը Ռենյե (1864 - 1936) , ֆրանսիացի գրող

*****

Գրեթե յուրաքանչյուր կին կուզենար հավատարիմ լինել, բայց դժվարությունը այնպիսի տղամարդ գտնելն է, որին արժե հավատարիմ մնալ:

Մարլեն Դիտրիխ (1901 - 1992) , գերմանացի և ամերիկացի դերասանուհի, երգչուհի

*****

Եթե կանայք միայն մի տղամարդու համար հագնվելիս լինեին, ապա դա այդքան երկար չէր տևի:

Մարսել Աշար (1899 - 1974) , ֆրանսիացի սցենարիստ, դրամատուրգ

*****

Կանանց միջև բարեկամությունն ընդամենը չհարձակման մասին պայմանագիր է:

Անրի դը Մոնտերլան (1895 - 1972) , ֆրանսիացի գրող

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4622 | 0 | 0
Facebook
COMMENT.am