Կնոջ և տղամարդու մասին՝ առանց կեղծ բարեպաշտական սեթևեթանքների
Կնոջից վրեժ մի լուծեք, այդ հոգսն իր ուսերին ժամանակը կառնի: Պոլ Կլոդել (1868 - 1955), ֆրանսիացի գրող և դիվանագետ ***** Ի՞նչ իմաստ ունի կնոջն հակաճառելը. շատ ավելի հեշտ է սպասել, որ նա փոխի իր կարծիքը: Ժան Անույ (1910 - 1987), ֆրանսիացի դրամատուրգ ***** Տղամարդուց ամեն ինչ հնարավոր է սպասել, կնոջից ամեն ինչ հավանական է սպասել: Անրի դը Ռենյե (1864 - 1936), ֆրանսիացի գրող ***** Պչրասեր կինը հաճույք է ուրիշների և՝ չարիք նրա համար, ով նրան տիրում է: Վոլտեր (1694 - 1778), ֆրանսիացի փիլիսոփա, գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս, իրավապաշտպան ***** Կանայք, հարկավ, ավելի խելացի են: Դուք երբևէ լսե՞լ եք, որ մի որևէ կին ինքնատիրապետումը կորցնի զուտ այն պատճառով, որ տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի: Ֆաինա Ռաևսկայա (1896 - 1984), ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ ***** -Եթե կինը գլուխը կախ է քայլում, կնշանակի սիրեկան ունի: -Եթե կինը գլուխը հպարտորեն բարձր պահած է քայլում, կնշանակի սիրեկան ունի: -Եթե կինը գլուխն ուղիղ պահած է քայլում, կնշանակի սիրեկան ունի: -Եվ ընդհանրապես, եթե կինը գլուխ ունի, ապա սիրեկան ունի: Ֆաինա Ռաևսկայա ***** Կյանքը կին է. տրվելուց առաջ անպայման պիտի տանջի: Անատոլի Ռաս (1939 -), ռուս երգիծաբան, երաժիշտ
Ավելի հավանական է, որ կինը կսիրի այն տղամարդուն, որին ատում է, քան այն տղամարդուն, որի նկատմամբ անտարբեր է: Դելֆինա դը Ժիրարդեն (1804 - 1855), ֆրանսիացի կին գրող ***** Պարկեշտ կինն այն կինն է, որի սիրեկանը վախենում է նրան վարկաբեկել: Օնորե դը Բալզակ (1799 - 1850), ֆրանսիացի գրող, վիպասան
Իրենց ամուսիններին միշտ ո՛չ գեղեցիկ կանայք են խանդում, իսկ գեղեցիկ կանայք ուրիշներին են խանդում: Օսկար Ուայլդ (1854 - 1900), անգլիացի փիլիսոփա, գրող, բանաստեղծ, դրամատուրգ ***** Տղամարդն անպայման ուզում է կնոջ առաջին սերը լինել, և դրանում նկատելի է նրա սնափառությունը: Կանայք այդ հարցում շատ ավելի նրբավար ու զգայուն են: Նրանց դուր է գալիս լինել տղամարդու վերջին կրքի առարկան: Օսկար Ուայլդ ***** Ամուսնացած կնոջ հավատարմությունից բարձր բան չկա. ոչ մի ամուսնացած տղամարդ այդպիսի բարձունքի չի հասնում: Օսկար Ուայլդ ***** Բոլոր կանայք ժամանակի ընթացքում նմանվում են իրենց մայրերին: Դրանում է նրանց ողբերգությունը: Ոչ մի տղամարդ իր մորը նման չի լինում: Դրանում է նրա ողբերգությունը: Օսկար Ուայլդ ***** Տղամարդը կարող է ատել, իսկ կինը միայն հակակրանք է տածում: Վերջինն առավել սարսափելի է: Անրի դը Ռենյե (1864 - 1936) , ֆրանսիացի գրող ***** Գրեթե յուրաքանչյուր կին կուզենար հավատարիմ լինել, բայց դժվարությունը այնպիսի տղամարդ գտնելն է, որին արժե հավատարիմ մնալ: Մարլեն Դիտրիխ (1901 - 1992) , գերմանացի և ամերիկացի դերասանուհի, երգչուհի ***** Եթե կանայք միայն մի տղամարդու համար հագնվելիս լինեին, ապա դա այդքան երկար չէր տևի: Մարսել Աշար (1899 - 1974) , ֆրանսիացի սցենարիստ, դրամատուրգ ***** Կանանց միջև բարեկամությունն ընդամենը չհարձակման մասին պայմանագիր է: Անրի դը Մոնտերլան (1895 - 1972) , ֆրանսիացի գրող |