Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընկերներս գիտեն, որ ես քաղաքականության մեջ շատ ԶՈՒՍՊ եմ, ԲԱՅՑ… Լռել չի լինում

16:17, կիրակի, 21 հունիսի, 2020 թ.
Ընկերներս գիտեն, որ ես քաղաքականության մեջ շատ ԶՈՒՍՊ եմ, ԲԱՅՑ… Լռել չի լինում
    
    
    

Հետաքրքիր ազգ ենք ուԿորոնավիրուսը կապ չունի

2.9 միլիոն ենք, որից 543000-ը թոշակառու,

348000-ը դիմակ չի կրում

156000-ը կրում է, բայց քիթը չի փակում

172000-ը ունեն շնչառական խնդիրներ (ում հարցնում ես ինչու չես հագել պատասխանում է, որ ունի շնչառական խնդիր) այսինքն ՈւՂԵԿՑՈՂ հիվանդություն

ՀԱՄ էլ դուրս է եկել Հյուսիսային պողոտայում զբոսնելու

ՀԱՄ էլ բողոքում են մահերի քանակից

- Սփյուքահայերի 42000-ը բղավում են, որ դժգոհ են ՀՀ վարչապետից, ուզում են որ հեռանա, առանց մեր կարծիքը հարցնելու:

- Համաճարակի դեպքում բոլորս ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՆԵՐ ենք

- Համավարակի դեպքում բոլորս ՀԱՄԱՎԱՐԱԿԱԲԱՆՆԵՐ

- Հոսանք չլինելու դեպքում բոլորս ԷԼԵԿՏՐԻԿՆԵՐ

- Քաղաքականության առումով բոլորս ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐ դեռ մի բան էլ ՔԱՂ. ՏԵԽՆՈԼՈԳՆԵՐ

- Կանչում ենք հարցազրույցի ինչ-որ թատրոնի ռեժիսորի օգնականի եղբորը, որը կյանքում Էջմիածնից այն կողմ չի եղել, ու հարցնում Արցախի խրամատներից, զինվորի հագուստից, սա էլ շատ լուրջ-լուրջ քննադատում է

- Մտավորականների 99.99 տոկոսը չի հասկանում թե ինչ է խոսում Ծառուկյանը, իսկ մի քանի 1000 հոգի բղավում են «Ծառուկյա՜ն, Ծառուկյա՜ն»

- «Հայելի» ակումբում Անժելա Թովմասյանը 8 անգամ ավելի շատ է խոսում քան հրավիրված հյուրը

- «Բաց» ԹՎ եթերում հյուրը հայտարարում է, որ քիլլեր է կանչել Քոչարյանին խփելու, իշխանությունը արձագանք չի տալիս

- Նույն «Բաց» ԹՎ –ի հյուրը իր 1932 թվ. «Գարուն» արտադրական միավորման կողմից կարված ծաղկավոր շորով հանդես է գալիս ու ասում, որ երեկոյան ժամը 20.00 ՛՛Հայր Մեր՛՛ ասեք ու կորոնավիրուսը ձեր տուն չի մտնի, Համլետ Ղուշյանն էլ գլխով հավանություն է տալիս


    

ԱՄԵՆ, ԱՄԵՆ ինչ խառնել ենք իրար ու ընդամենը 2.9 մլն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4617 | 0 | 0
Facebook