Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Է՛յ, թո՛ւյլ տվեք: Ես հետաքրքրասեր լինելու իրավունք ունեմ...»

22:39, չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ.
«Է՛յ, թո՛ւյլ տվեք: Ես հետաքրքրասեր լինելու իրավունք ունեմ...»

Ֆրանսիական հեղափոխության հակահերոսներից մեկը Շարլոտ Կորդեն (1768 - 1793) է՝ այդ նույն հեղափոխության ականավոր գործիչներից մեկին՝ Ժան Պոլ Մարատին լոգնոցում դաշույնով սպանած երիտասարդ կինը:

Նրան, բնականաբար մահապատժի են դատապարտել: 1793 թվականի հուլիսի 17-ին Շարլոտ Կորդեին բարձրացնում են կառափնարան՝ գլխատման նորահայտ սարքով՝ «Գիլյոտին» -ով գլխատելու:

Դահիճը փորձել է Կորդեի աչքից քողարկել այն, բայց խիզախ մահապարտը բացականչել է.

«Է՛յ, թո՛ւյլ տվեք: Ես հետաքրքրասեր լինելու իրավունք ունեմ: Ես սա երբեք չե՛մ տեսել»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3380 | 0 | 0
Facebook