Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զառմանուշակի կամ եռագույն մանուշակի (Անյուտայի աչիկներ) խորհրդաբանությունը

23:21, հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ.
Զառմանուշակի կամ եռագույն մանուշակի (Անյուտայի աչիկներ) խորհրդաբանությունը

Այս ծաղիկը տատամսում և խոկում է խորհրդանշում:

Խորհրդանիշը պայմանավորված է այս բույսի անգլերեն անվանման (pansy) և հին ֆրանսերենի «panse» (միտք) եզրույթի նմանությամբ: Ժողովրդական պարզ լեզուն այս բույսին «խորթ մայր» անունն է տվել: Բույսը նման է խորթ մորը նրանով, որ սառը էներգետիկ դաշտ (աուրա) ունի: Զառմանուշակի հովանավորը Սատուրն մոլորակն է, իսկ նրա տարերքը ջուրն է:

Այս մանուշակի աչիկների ծաղկագլխիկներն օգտագործվել են բուժական նպատակով: Այս բույսը նաև օգտագործվել է որպես կախարդիչ դեղ՝ որևէ մեկի սրտում սեր «բոցավառելու» համար:

Զառմանուշակը պարտեզների համար պիտանի չի համարվում, քանի որ հանգուցյալների ծաղիկ է: Այն ավանդաբար տնկվում է գերեզմանների վրա: Այդ է պատճառը, որ այն ընդունված չէ նվիրել ողջերին:

Ռուսաստանում այս բույսին «Մեռյալների ծաղիկ» մականունն են տվել:

Բացահայտվել է մոգական կապ զառմանուշակի և անձրևի միջև: Հնարավոր է՝ այդ կապն արտածվել է այն պատկերացումից, թե եղանակի կառավարումը ննջեցյալների ձեռքում է: Դեռ կենսունակ է այն հավատալիքը, թե պարզ եղանակին զառմանուշակը քաղելու դեպքում անձրև կտեղա:

Այժմ վերընթերցենք Շեքսպիրի «Համլետ» ողբերգության այն հատվածը, երբ հոր մահից խելագարված Օֆելիան խոսում է նախ՝ եղբոր՝ Լաերտի, ապա՝ թագավորի և թագուհու հետ:

Օֆելիա.- Ահա՛ խնկունի՝ հիշելու համար. խնդրո՛ւմ եմ, հոգիս, հիշի՛ր. Ահա՛ խոհիկներ՝ մտորումի համար:

Լաերտ. – Խենթության մեջ խորհուրդ. Հիշողությունն ու միտքը զուգորդված:

Օֆելիա. - (թագավորին) Ահա՛ ձեզ սամիթ և աղավնախոտ: (թագուհուն) Ահա՛ ձեզ փեգենա. ինձ համար էլ մի քիչ կա. «կիրակնօրյա թողության խոտ» էլ կարող ենք անվանել. բայց դուք ձերը տարբեր նշանակությամբ պետք է կրեք: Ահա՛ ձեզ զատկածաղիկ. կուզենայի ձեզ մանուշակ էլ տալ, բայց բոլորը թառամեց, երբ հայրս մեռավ. ասում են՝ վերջը բարի եղավ…

Խնկունի բույսի մյուս անունը հայերենում հազրեվարդ է (լատիներեն՝ rosmarinus): Հին հռոմեացիները համոզված են եղել, թե այն ապահովում է մահացածների խաղաղությունը և խնկունու փնջեր են դրել գերեզմաններում, իսկ ճյուղերը վառել են խնկի փոխարեն:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2170 | 0 | 0
Facebook
COMMENT.am