Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.

Հոդվածներ

Սկյութների՝ Սև ծովի ափերին հայտնվելու մասին զրույցը

23:02, ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ.
Սկյութների՝ Սև ծովի ափերին հայտնվելու մասին զրույցը

«Ասիայում բնակվող վաչկատուն սկյութները, չդիմանալով մասսագետների ճնշմանը, մ.թ.ա. մոտավորապես 670 թվականին այժմյան Արևմտյան Թուրքեստանից ներթափանցում են Կասպից ծովի հարավային ափերը, անցնում են Արաքսը, Կասպից ծովի արևելյան ափերով բարձրանում հյուսիս ու ներխուժում ներկայիս Ռուսաստանի և Ուկրաինայի հարավային տափաստաններ՝ կիմմերների երկիր (Կրիմ (Ղրիմ) թերակղզու անունը, հավանաբար, կիմմերներից է մնացել), քանզի այդ ժամանակներում սկյութների զբաղեցրած երկիրը կիմմերներին է պատկանելիս եղել:

Սկյութների այս առաջընթացը տեսնելով, կիմմերները խորհուրդ են գումարում, որպեսզի որոշեն, թե ինչպես դիմագրավեն սկյութների մեծաթիվ զորքին: Կարծիքների բախում է տեղի ունենում: Առավել վեհ է եղել նրանց թագավորների կարծիքը: Ժողովուրդը ցանկացել է նահանջել՝ անիմաստ համարելով այդքան մեծաքանակ զորքի հետ բախվելը: Իսկ թագավորներն այն համոզման են եղել, որ պետք է ամեն գնով պաշտպանել իրենց երկիրը և չնահանջել: Յուրաքանչյուր կողմն աներեր է մնացել իր համոզմունքի մեջ, ուստի մի մասը որոշել է հեռանալ և առանց կռվի երկիրը թողնել թշնամիներին: Իսկ թագավորները որոշել են պաշտպանել իրենց հողը և հանուն իրենց երկրի կռվում մեռնել, քան թե ժողովրդի հետ փախուստի դիմել: Նրանք հասկացել են, թե որքան աղետների կենթարկվեն, եթե հեռանան իրենց հայրենիքից: Քանի որ յուրաքանչյուր կողմն անսասան է եղել իր համոզմունքում, կիմմերների մեջ պառակտում է սկսվել և, ի վերջո, նրանք սկսել են կռվել մեկմեկու դեմ: Ճակատամարտի ավարտից հետո կիմմերներն իրենց իսկ սպանած հայրենակիցներին թաղել են Տյուրաս գետի մոտ ու հեռացել են իրենց երկրից, և սկյութները եկել ու առանց կռվի տիրել են ամայացած երկրին»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2828 | 0 | 0
Facebook
COMMENT.am