Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

Հոդվածներ

Ամբոխավարության (դեմագոգիա) և ամբոխավարի (դեմագոգ) մասին

18:10, երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.
Ամբոխավարության (դեմագոգիա) և ամբոխավարի (դեմագոգ) մասին

Ամբոխավարությունը գործունեության մի տեսակ է, որին դիմողը նպատակ է հետապնդում անհիմն խոստումների, բարեպաշտական կարգախոսների հանրահռչակման միջոցով արժանանալ զանգվածների համակրանքին

Ամբոխավարությունը հետամուտ է ցանկացած նպատակի, բացառությամբ ճշմարտությունը պարզելու նպատակ հետապնդելուց: Ամբոխավարությունը «ճիշտ» է համարում միայն այն փաստարկը, որը ծառայում է իր նպատակին:

Ռուս փիլիսոփա, գրող ու հրապարակախոս, խորհրդային ամբոխավար իշխանության սկզբունքային հակառակորդ Իվան Իլինը (1883 - 1954) հետևյալն է ասել «ամբոխավար» երևույթի մասին.

«Ամբոխավարը...իրեն ունկնդրողին ոչ թե լուսավորում է, ոչ թե պարզաբանում է իրողությունը, այլ խճճում է այն, իրեն ունկնդրողի հայացքն ուղղում է կեղծ հետքի վրա: Ամբոխավարը ժողովրդի ո՛չ բանականությանն է դիմում, ո՛չ նրա բարի կամքին, այլ նրա եսասիրական, շահադիտական, մաղձոտ կրքերին: Զուրկ լինելով պատասխանատվության զգացումից՝ ամբոխավարը ոչ թե պարզաբանում, հստակեցնում, բացատրում է գործերի իրական վիճակը, այլ նենգափոխում է այն այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: Ամբոխավարը չի ապացուցում, այլ գայթակղում ու վախեցնում է, նա ձգտում է մարդու հոգում կասկած սերմանել, անվստահություն ներարկել ու անհաշտ ատելություն բորբոքել»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2302 | 0 | 0
Facebook