Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թովմաս առաքյալի խորհրդանշանը

17:41, կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.
Թովմաս առաքյալի խորհրդանշանը

Քանի որ, ըստ առասպելի, Թովմասին նիզակով են մահացու խոցել, այդ իսկ պատճառով նրա խորհրդանշանը նիզակն է համարվում:

Միջնադարյան Եվրոպայում այս առաքյալին որմնադիրների և ճարտարապետների հովանավոր են հռչակել: Թովմասի կենսագրությունը հորինողները չափի զգացումն այնքան են կորցրել, որ նրան ներկայացրել են որպես Ամերիկայի առաջին մկրտողը: Թովմասի վարքագրությունը մոգոնողներն ասում են, թե նա չի մասնակցել Մարիամ Աստվածածնի թաղմանը, որովհետև այդ ժամանակ շատ հեռու է եղել՝ Ամերիկա մայրցամաքում: Իսկ Հովսեփ Արիմաթիացին էլ «վկայում է», թե Թովմասը հրաշքով հայտնվում է Գեթսեմանի պարտեզում՝ ներկա լինելով Մարիամի համբարձմանը: Հիսուսի հարությանը չհավատալու պատճառով թերահավատ մարդու համարում ձեռք բերած այս առաքյալը, երբ լսում է, որ Մարիամը համբարձվել է, դարձյալ չի հավատում. նա գալիս է Գեթսեմանի պարտեզ, բացում է Մարիամի գերեզմանը, դրանում շատ ծաղիկներ է տեսնում միայն, հետո նկատում է կույսին, որը բացում է աչքերն ու նրան է մեկնում իր գոտին: Այժ այդ գոտին պահպանվում է Իտալիայի Տոսկանա նահանգի Պրատո քաղաքի եկեղեցում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3216 | 0 | 0
Facebook