Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պիտի ակն ածես աննենգ խավարին

16:27, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
Պիտի ակն ածես աննենգ խավարին
     Պիտի ակն ածես աննենգ խավարին,
     Շենք ու շնորհքդ թողած աստղերին,
     Հայացքդ ձգես շքեղ թափորին,
     Լույսի երկվորյակ ճամուկ լաստերին։
     Քանի տաղ պիտի ուշաթափ գրես,
     Որ ցավը հոգուդ դեմ առ դեմ բերես,
     Նայես մեծկեկին պարթևահասակ,
     Ասես՝ հորինիր անհոգ մի քառյակ։
     Դասական բան է արհամարհանքը,
     Հազարից հետո ուրիշը անդարդ,
     Կրկնաբանելով քո հաջորդ ջանքը,
     Իրար կբարդի գոգ ու կորնթարդ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3432 | 0 | 0
Facebook