Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Արտագաղթ: Տխուր հիշողություն

16:03, երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ.
Արտագաղթ: Տխուր հիշողություն
     Վերջերս ծանոթ ընտանիքը ընդմիշտ արտագաղթեց Եվրոպա: Քեֆ ու ուրախություն արեցին: Բոլորը շնորհավորում էին նրանց: Ես չկարողացա շնորհավորել, քանի որ հիշեցի մի տխուր պատմություն:
     70-ական թվականներին առաջին անգամ մեկնում էի արտասահման: Ուրախությանս չափ ու սահման չկար: Օդանավակայանում, մեկնողներից մեկին ճանապարհում էին 100-ից ավելի մարդիկ: Տարօրինակն այն չէր, որ մեր համեմատ, նրան բազմություն էր ճանապարհում, այլ այն, որ բոլորն, անխտիր, լաց էին լինում: Հետաքրքրությունս այնքան մեծ էր, որ մոտեցա արտասվող երիտասարդներից մեկին և հարցեցի, թե ինչու՞ են բոլորը լաց լինում:
     -Ընտանիքով մեկնում են արտասահման, - լացակումած պատասխանեց երիտասարդը:
     -Է՜հ, մենք էլ ենք գնում, -ասացի, -երկու շաբաթից վերադառնալու ենք տուն: Ի՞նչու եք լալիս:
     -Ախր, նրանք գնում են Ամերիկա:
     -Երանի նրանց աչքերին, Ամերիկան կտեսնեն, -ասացի:
     -Նրանք ԸՆԴՄԻՇՏ են գնում:
     -Ընդմի՞շտ, - զարմացա ես և ուրախությունս փոխվեց տխրության:
    
     Այդ օրվանից, երբ լսում եմ արտագաղթի մասին, հիշում եմ օդանավակայնանի այն ողբերգական տեսարանը:
     Միշտ դեմ եմ եղել արտագաղթին՝ անկախ ամեն ինչից:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
6179 | 0 | 0
Facebook
COMMENT.am