Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տաբատի հետաքրքրաշարժ ու հաճախ ապշեցնող պատմությունը

19:34, ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ.
Տաբատի հետաքրքրաշարժ ու հաճախ ապշեցնող պատմությունը

Բայց իսկական տղամարդու ինչի՞ն է պետք տաբատը, երբ նրա հագի շատ հարմար զգեստը գերազանց է:

Պատկերացրեք, թե դուք հին եգիպտացի եք, կա՛մ էլ հրեա, կա՛մ էլ հույն: Ձեր ինչի՞ն է պետք տաբատը. որպեսզի բնական կարիք հոգալու համար հետո՞ւյք բացեք, որպեսզի ստիպված լինեք տանջվելով գոտիներ, կոճակնե՞ր արձակել, որպեսզի թանկարժեք կտորի մի ահագին մասը մկրատի բաժին դառնա ու դե՞ն ներտվի, իսկ կռանալիս էլ կցոնված մասերը խրվեն այնտեղ, որտեղ չի կարելի: Որպեսզի շոգ օրերին քրտինքի մեջ կորե՞ք, որովհետև ձեր մարմնի այդ հատվածին զրկել եք օդափոխությունից: Որպեսզի երբ գիրանաք, չկարողանա՞ք տաբատդ հագնել:

Իսկական տղամարդու ինչի՞ն էր պետք տաբատը, երբ շատ հարմար զգեստ ուներ:

Հնարավոր է, որ հին ժամանակների տղամարդը տաբատի կարիք չի զգացել, որովհետև մարդկությունը շատ ուշ է յուրացրել ձի հեծնելու արվեստը:

Էշին կարելի է նաև կողքանց հեծնել, բայց չթամբած ձիուն հեծնողը կարող էր զրկվել ժառանգներ ունենալու բնատուր պարգևից:

Ասորեստանցի բանբերները շրջազգեստով են ձի հեծնել: Թամբի նմանվող բարձիկներ հնում կիրառել են, բայց դրանք թամբի դեր չեն կարողացել կատարել:

Բայց հեծյալ ռազմիկ էլ չի եղել: Նա ինչպե՞ս կարող էր կռվել, երբ ստիպված էր ոտքերով ու ձեռքերով կառչել ձիուց ու դիմանալ աճուկի շրջանի ուժգին ցավերին: :

Այն ժամանակներում իսկական ռազմիկը պետք է հետևակայաին կամ մարտակառքի վրա լիներ: Մարտակառքը հիանալի գյուտ է. կառավարը մարտակառքն է վարում, իսկ նրա հետևում գտնվող նետաձիգը կամ նիզակակիրը խոցում է թշնամուն: Եվ իսկական ռազմիկը, ինչ խոսք, պետք է կռվի իսկական տղամարդու հագուստ (մետաղյա թերթիկներով բանված կարճ շրջազգեստ) հագած: Ճիշտ է, մարտակառքով ամեն տեղ չես կարող գնալ (այն կիսաանապատային հարթավայրերի ու հատուկ պատրաստված մրցասպարեզների համար է հարմար), բայց հո պարտադիր չէ՞, որ, օրինակ, հույները, չինացիները, եգիպտացիները կամ էլ հռոմեացիներն անպայման անտառներով կամ բլրապատ վայրերով գնան: Թող այդ վայրերում ողորմելի բարբարոսները ծվարեն, միևնույն է, չեն համարձակվի քաղաքներ ներխուժել: Նրանցից շատերը հեծյալներ են. միայն բարբարոսներին է վայել ձիով տեղից տեղ գնալը, ու միայն նրանք են կրում են կաշվե խայտառակ հագուստ: Բայց նրանք կռվել կարողանում են միայն կիսավայրենի գյուղացիների հետ: Արշավում են իրենց այդ տաբատները հագին, ձիերից ցատկում են գետնին, մեջքներին կապված տոպրակից հանում են թուրն ու սկսում են թալանը՝ իհարկե, մինչև կանոնավոր բանակի գալը, որովհետև նրանք չվարժեցված ռազմիկների խառնամբոխ են, ու նրանց միակ փրկությունը ձիերին ցատկելն ու ծլկելն է:

Հեծելազորը երբեմն օգտագործվել է նաև զորքերում: Օրինակ՝ հույները, բայց այն ժամանակների հեծելազորի դերը շատ փոքր է եղել: Ձիերն հիմնականում անհրաժեշտ են եղել զինվորներին մարտադաշտ հասցնելու համար, որից հետո զինվորները հետևազոր են կազմել ու կռվել:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1938 | 0 | 0
Facebook
COMMENT.am