Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտե՞ք արդյոք, թե ինչ է նշանակում Փարաքար գյուղի անունը

18:46, չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ.
Գիտե՞ք արդյոք, թե ինչ է նշանակում Փարաքար գյուղի անունը

Պարսկական տիրապետության շրջանում լավ հողեր և առատ ջուր ունեցող գյուղերի բնակիչներին Երևանի սարդարը ցանելու համար սերմացու է տվել, և բերքահավաքից հետո ցանված յուրաքանչյուր խալվար (մեկ խալվարն հավասար է մոտավորապես 30 փութի) ցորենի ու գարու դիմաց վերցրել է հինգ անգամ ավելի ցորեն ու գարի, մեկ խալվար չալթուկի (պատիճը դեռ չհանած բրինձ) դիմաց՝ յոթ անգամ ավելի չալթուկ, և 60 բաթման մաքուր զտված բամբակ:

Ահա այս կարգի պարհակը «փարաքար» է անվանվել, և այս պարհակին ենթակա է եղել ներկայիս Փարաքար գյուղը, որին էլ հետագայում տրվել է այդ պարհակի անունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3537 | 0 | 0
Facebook