Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Հոդվածներ

Ի անվամբ երկնային ներտաձիգի մասին չինական պատումը

21:29, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
Ի անվամբ երկնային ներտաձիգի մասին չինական պատումը

Հին առասպելներում Սի վանմուն գեղեցիկ ու բարի կույս է դառնում, և նրան սպասավորում են երեք կապույտ թռչուններ:

Սի վանմուի կացարանի կողքին մի հրաշալի ծառ էր աճել: Երեք հազար տարին մեկ այն ծաղկում էր ու ընդամենը մեկ պտուղ էր տալիս, որից պատրաստվում էր անմահության ըմպելիքը:

Հոու Ին ճանապարհ է ելնում` հասնելու այն վայրը, որտեղ ոչ մեկը չէր կարողացել հասնել: Երկնային աղեղնավորի առջև հառնում էին կրակ շնչող լեռներ, հետո նրա ճանապարհը կտրում է մի գետ, որի ջրում սուզվում է նույնիսկ թռչնի փետուրը: Բայց խիզախ Հոու Ին անցնում է և' կրակի, և' ջրի միջով ու բարձրանում է այն լեռը, որի գագաթն հասնում էր երկնքին ու հայտնվում է Սի Վանմուի կացարանում:

Աստվածուհին բարեհաճորեն լսում է երկնային նետաձիգի ու նրա կնոջ պատմությունը և համաձայնում է օգնել: Նա անմահություն պարգևող ըմպելիքը բերելու է ուղարկում իր կապույտ թռչուններից մեկին, որն էլ բերում է հրաշագործ ըմպելիքը` դդումի մեջ լցված:

Սի վանմուն ասում է, թե ըմպելիքը կբավականացնի մեկ մարդու անմահացնելու և երկինք բարձրացնելու համար: Եթե այն երկու հոգու միջև բաժանվի, ապա երկուսն էլ անմահություն ձեռք կբերեն, բայց երկինք չեն կարողանա բարձրանալ:

Հոու Ին որոշում է անմահացնող ըմպելիքը հավասար բաժանել իր և կնոջ միջև:

Վերադառնալով տուն` նա հրաշագործ հեղուկով լի դդումը տալիս է Չան Էին ու հանձնարարում է պահել մինչև նշանակված օրը, երբ նրանք երկուսով կխմեն հեղուկը և անմահություն ձեռք կբերեն: Բայց Չան էին անմահությունը չի գոհացնում, նա ցանկանում է երկինք վերադառնալ: Գայթակղությունն այնքան զորեղ էր, որ մի անգամ, երբ Հոու Ին տանը չէր, նա թաքստոցից հանում է դդումը և ամբողջ պարունակությունը խմում:

Չան Էի մարմինը թեթևանում է, ու նա երկինք է բարձրանում: Երկնքի ճանապարհին նա սկսում է իր արարքի համար ամաչել, որ դավաճանել է ամուսնուն ու սիրտը վախ է մտնում, որ աստվածներն իրեն կդատապարտեն:

Եվ նա որոշում է լուսնի վրա թաքնվել ու այնտեղ խորհել, թե ինչ անի: Բայց, դեռ ոտքը լուսի վրա նոր դրած, Չան Էն վիթխարի դոդոշ է դառնում: Նա ընդմիշտ մնում է լուսնի վրա, որտեղ, նրանից բացի, բնակվում էր նաև մեկ այլ արարած` սպիտակ նապաստակը, որն այնտեղ ապրում էր վաղնջական ժամանակներից:

Չինաստանում դոդոշն ու նապաստակը լուսնի ավանդական խորհրդանշաններն են:

Առասպելի ավելի ուշ տարբերակներում Չան Էն դոդոշ չի դառնում, այլ առաջվա պես գեղեցկուհի է մնում: Դատապարտված լինելով հավերժական միայնության` նա շարունակ թախծում է լուսնային պալատում: Իններորդ դարի բանաստեղծ ԼԻ Շան ին այսպես է արտահայտել նրա թախիծը. «Լազուր ծով, կապույտ երկինք ու ամեն գիշեր մտորումներ…»:

Զրկված լինելով կնոջից ու անմահ դառնալու հույսից` Հոու Ին մռայլ հուսալքության գիրկն է ընկնում: Վիշտն ու զայրույթը պատառոտում էին նրա հոգին, ու կյանքը նրան ունայն ու աննպատակ էր թվում: Մի անգամ Հոու Իի մոտ մի մարդ է գալիս` Ֆեն մեն անունով ու նրան խնդրում է իրեն նետաձգություն սովորեցնել: Հոու Ին ուրախանում է` հուսալով որ ոչ միայն աշակերտ է ունենալու, այլև ընկեր:

Սկզբում նա Ֆեն մենին խորհուրդ է տալիս աչքերն անսասանության վարժեցնել: Ֆեն մենը գնում է տուն, պառկում է կտոր գործող այն հաստոցի տակ, որի մոտ աշխատում էր իր կինը ու սկսում է սևեռուն նայել հարյուրավոր թելերից հենք գցող մաքոքին: Մեկ տարի անց նա արդեն կարողանում էր առանց աչքը թարթելու նայել աչքին մոտեցրած մախաթի սուր ծայրին:

Հետո Հոու Ին Ֆեն մենին հանձնարարեց փոքրը տեսնել խոշորի մեծությամբ: Ֆեն մենը տիզը կապում է եզան պոչի մազով, կախում է լուսամուտից ու սկսում է նայել դրան` լույսին հակառակ: Անցնում է որոշ ժամանակ, և Ֆեն մենը միջատին տեսնում է այնպիսի մանրամասնությամբ` ասես դա լիներ սայլի անիվի մեծության:

Դրանից հետո Հոու Ին Ֆեն մենին սովորեցնում է նետահարել: Նա աշակերտին սովորեցնում է այն ամենը, ինչ գիտեր, և Ֆեն մենը դառնում է շատ հմուտ նետաձիգ:

Մի անգամ ուսուցիչն ու աշակերտը, երբ գնում էին դաշտով, երկնքում սագերի երամ են տեսնում: Ֆեն մենը նշան է բռնում ու արձակում է նետը: Գլխից խոցված սագն ընկնում է: Այդժամ իր աղեղն հանում է Հոու Ին, նշան է բռնում և խոցում է սագի աչքը:

Ֆեն մենը հասկանում է, որ ուսուցչից դիպուկ չէ և, նախանձով լցված, որոշում է նրան սպանել: Նա դարանում է որսից վերադարձած իր ուսուցչին և, թաքնվելով ծառերի հետևում, նրա վրա արձակում է նետը: Բայց Հոու Ին հասցնում է դիմադարձ արձակել իր նետը, որը դիպնում է աշակետի արձակած նետի ծայրին: Ուսուցիչն ու աշակերտն իրար վրա ինն անգամ նետ են արձակում, բայց նետերը, օդում բախվելով, գետնին են ընկնում: Եվ ահա երկնային նետաձիգի կապարճը դատարկվում է, իսկ Ֆեն մենի մոտ դեռ մեկ նետ մնում է: Անպաշտպան Հոու Ին կանգնում է իր աշակերտի դիմաց, իսկ նա նշան է բռնում նրա կոկորդին:

Նետը սլանում է ուղիղ դեպի թիրախը, բայց Հոու Ին ատամներով որսում է այն ու ծիծաղում է: Անասելի ամոթը համակում է Ֆեն մենին, ու նա արցունքն աչքերին պաղատում է ուսուցչին, որ ների իրեն, ապա ընդմիշտ հեռանում է նրանից: Հոու Ին նորից մենակ է մնում: Իր ձանձրույթի հարուցած զայրույթը նա թափում է ծառաների վրա: Ծառաներն սկզբում խղճում են նրան, հետո սկսում են վախենալ և, ի վերջո, սկսում են ատել:

Երբ լցվում է նրանց համբերության բաժակը, նրանք հարձակվում են երկնային նետաձիգի վրա ու սպանում են դեղձի ծառի փայտից պատրաստված մահակով:

Ահա այսպես մահանում է մեծ հերոսը: Հետագայում նրան սկսում են որպես չար ուժն հալածող աստվածություն պաշտել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1674 | 0 | 0
Facebook