Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ է Պարսկաստանն անունը փոխել ու դարձել Իրան

22:16, երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ.
Ինչո՞ւ է Պարսկաստանն անունը փոխել ու դարձել Իրան
    
    

Սեղմ պատասխանը՝ որպեսզի երկրի անունն արտացոլի այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների ինքնանվումը:
    

     Մեր հարևան այս մեծ երկրի բնակիչները հնում նրան Իրան (արիների երկիր) անունն են տվել: Պարսկաստան անվանել են հին հույները` ամբողջ երկրի վրա տարածելով Պարսից ծոցի ափին գտնվող Ֆարս երկրամասի անունը, և նրանցից այդ անունը փոխառել ու գործածել են եվրոպական բոլոր ժողովուրդները: Հենց այս երկրամասում է ապրել այն ժողովուրդը, որը մ.թ.ա. 6-րդ դարում կազմավորել է Աքեմենյանների կայսրությունը, որին նրանք (ինչպես և ավելի ուշ ասպարեզ ելած Սասանյանները) Պարսկաստան են անվանել:

Պարսկաստան անունն ամբողջ աշխարհը գործածել է մինչև 1935 թվականը, մինչև որ Ռեզա շահ Փեհլևին բոլոր պետություններից պահանջել է իր երկիրն Իրան անվանել:

Ըստ որոշ տեղեկությունների` այս նախաձեռնությունը բխել է Գերմանիայում Իրանի դեսպանից: Ասում են, գերմանացիները նրան համոզել են, թե Իրան անունը կընդգծի նրա բնակիչների արիական ծագումը:

Անվանափոխությունից մի քանի տարի անց իրանցի որոշ գիտնականներ քննադատել են այս որոշումը` իրենց տեսակետը հիմնավորելով նրանով, որ Իրան անունը խզում է երկրի կապն իր փառահեղ անցյալի հետ: Նոր շահը` Մուհամմեդ Ռեզա Փեհլևին, 1959 թվականին թույլ է տալիս, որ միջազգային ասպարեզում զուգահեռաբար գործածվեն երկու անունն էլ:

Իսլամական հեղափոխությունը վերջնականապես ընտրում է Իրան անունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5904 | 0 | 0
Facebook