Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միջնադարում սատանային նաև դաստիարակի դեր է հատկացվել. նա նույնիսկ «ջանացել է», որ մարդը բարեպաշտ դառնա

22:17, կիրակի, 31 մարտի, 2019 թ.
Միջնադարում սատանային նաև դաստիարակի դեր է հատկացվել. նա նույնիսկ «ջանացել է», որ մարդը բարեպաշտ դառնա

Սատանան իր խարդավանքներում աննկուն է: Բազում անգամ իր զոհերին խելքահան է արել նրանով, որ սկզբում, երբ նոր է նրանց հետ գործարքի մեջ մտել, նրանց խրախուսել է բարեպաշտ գործեր կատարել և այդ ճանապարհով աստիճանաբար ջանացել է նրանց իր կամքին հնազանդեցնել:
     Օրինակ` միջնադարյան նշանավոր աստվածաբան Բոդենը պատմում է մի կույսի պատմությունը, որը դիվհարված է եղել: Մի անգամ, երբ դևահալած վանականն աղջկա մեջ հաստատված դևին հարցնում է, թե ինչ պետք է անի աղջիկը, որպեսզի ազատագրվի նրանից, վերջինս աղջկա շուրթերով պատասխանում է, թե նա աստծուն աղոթելու համար պետք է գնա հեռավոր մենաստան, ընդ որում պիտի ամբողջ ճանապարհին յուրաքանչյուր երեք քայլից հետո ծնկի իջնի: Իսկ հասնելով այդ մենաստանը` նա պետք է աղոթի սուրբ Աննային, որից հետո կազատվի չար ոգուց: Եվ, հիրավի, երբ կույսը այդ բորլոր պահանջները կատարում է, չար ոգին նրանից դուրս է գալիս` որպես սպիտակ ուրվական, որին տեսնում են աղջիկն ու հոգևոր հայրը:

Բայց այդպիսի դեպքերը միշտ չէ, որ բարի ավարտ են ունեցել, քանի որ սատանան մարդկանց բարեսեր սխրանքների մղել է իր չար մտադրություներն ի կատար ածելու համար: Որպես օրինակ այդպիսի նենգության` Բոդենն անդրադառնում է մի աղջկա հետ տեղի ունեցածին, որը հիշարժան է եղել բոլոր փարիզցիների համար, որովհետև այն տեղի է ունեցել այդ քաղաքում: Բոդենը նշում է այդ աղջկա ճշգրիտ հասցեն: Այդ պատմությունը տեղի է ունեցել փարիզցի մի ծոպերիզագործի ընտանիքում: Նա իր տուն է տանում իր որբացած ազգականուհուն: Մի անգամ, երբ այդ աղջիկն աղոթելիս է լինում իր հոր գերեզմանին, նրա առջև հանկարծ հայտնվում է ինքը սատանան` վիթխարահասակ սևամորթ տղամարդու կերպարանքով: Նա բռնում է աղջկա ձեռքը և ասում է. «Ոչնչից մի վախեցիր, բարեկամս: Քո հայրն ու մայրն այն աշխարհում իրենց լավ են զգում: Պետք է միայն նրանց հիշատակին մի քանի անգամ պատարագ մատուցել և ինչ-որ մի մենաստան գնալ աղոթելու, և այդժամ քո ծնողները դրախտ կգնան»: Աղջիկը հոգու փրկության մասին մտահոգվող այդ մարդուն հարցնում է, թե ով է նա: Նա ուղղակի պատասխանում է, թե ինքը սատանան է, հետո անմիջապես հավելում է, թե թող աղջիկն ամենևին չզարմանա ու ոչնչից չվախենա, այլ անի այն, ինչ ինքը կասի: Աղջիկը հնազանդվում է նրան` գնում է պատարագի, մասնակցում է ժամերգություններին: Հետո այդ մարդը նորից է նրան հայտնվում ու ասում է, թե հարկավոր է Աստծուն երկրպագել նաև Փարզից դուրս գտնվող մի մենաստանում: Բայց այս անգամ աղջիկը հրաժարվում է` ասելով, թե ինքը մենակ չի կարող այդքան երկար ճանապարհ կտրել: Այս ժամանակից սկսած պիղծ ուժն այլևս նրանից պոկ չի գալիս: Նա նրան ամենագարշելի, ամենապիղծ մտքերն է ներշնչում, գայթակղում է, որ իրեն գետը գցի կամ կախվի, և այդ բանի համար նա նրա պարանոցին նույնիսկ պարան է կապում: Հորեղբայրը, որին աղջիկը պատմում է այս ամենի մասին, բոլոր միջոցները ձեռնարկում է, որպեսզի աղջկան զերծ պահի խարդախի որոգայթներից, և այդ պատճառով անպես է ծեծվում սատանայի կողմից, որ մի քանի օր ստիպված է լինում անկողնուն գամված մնալ: Սատանան դաժանորեն ծեծում է նաև աղջկան, երբ նա ընդդիմանում է նրան: Աղջկա հորեղբայրը դիմում է մի եպիսկոպոսի քարտուղարի օգնությանը, որը ծանոթանալով գործին, աղջկան շատ իմաստուն խորհուրդ է տալիս: Նա նրան համոզում է սատանայի ոչ մի խոսքին չպատասխանել և նրա ոչ մի խորհուրդը չկատարել` նույնիսկ այն դեպքում, եթե նա ասի, թե աստվածահաճո այսինչ արարքը պետք է կատարես: Աղջիկն այդպես էլ վարվում է, և սատանան, տեսնելով, որ ոչ մի արդյունքի չի կարող հասնել, կատաղությամբ նրան գետին է գցում ու սարսափելի վերքեր է հասցնում, բայց դրանից հետո այլևս նրան չի հայտնվում:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3304 | 0 | 0
Facebook