Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ երբեմն խոհերի գիրկն եմ ընկել, մտահանգել եմ, թե…

19:18, հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ.
Երբ երբեմն խոհերի գիրկն եմ ընկել, մտահանգել եմ, թե…

Ամբոխն անհամար գլուխներ ունի, բայց ուղեղ չունի:

*****

Խելքն անկարգելի (պարաշյուտ) պես մի բան է. երբ մարդն այն չունի, օրերից մի օր ջարդուփշուր է լինելու:
     *****

Աստված տղամարդուն մեկ ուղեղ ու մեկ սեռական անդամ է տվել, բայց այնքան արյուն չի տվել, որ երկուսը միաժամանակ ոռոգվեն:

*****

Հիսուսը ջուրը գինու էր փոխել. ահա թե ինչու էին 12 տղամարդիկ ամեն տեղ նրա հետևից գնում:

*****

Մեկ մարդ սպանողին մարդասպան են անվանում, միլիոնավորներին սպանողին հաղթող են անվանում, իսկ բոլորին սպանողին Աստված են անվանում:

*****

Եթե դուք խոսում եք Աստծո հետ, կնշանակի դուք հավատացյալ եք, իսկ եթե նա պատասխանում է ձեզ, կնշանակի դուք խելացնոր (շիզոֆրենիկ) անձնավորություն եք:


    

*****

Կարևոր լինելը հաճելի է, բայց ավելի կարևոր է հաճելի լինելը:

*****

Այսօր քո կյանքի մնացորդի սկիզբն է:

*****

Կարծիքները հետանցքի նման բաներ են. ամեն մեկն իրենն ունի:

*****

Միշտ էլ խոսելն ավելի հեշտ է, քան ինքն իրեն հասկանալը:

*****

Այլմոլորակայինների գոյության լավագույն ապացույցն այն է, որ նրանք առ այսօր չեն փորձել երկրաբնակների հետ հաղորդակցվել:

*****

Օրենքները սարդոստայններ են, որոնց վրայով խոշոր ճանճերն հանգիստ անցնում են, և որոնց մեջ միայն փոքր ճանճերն են մնում:

*****

Հաջողությունը նրա գլուխն է թռել: Դա նորմալ է: Միայն այդտեղ նա ազատ տեղ ուներ:

*****

Ես երբեք չեմ բռնացել ոգելից խմիչքին, որովհետև այն միշտ համաձայն է եղել ու երբեք չի դիմադրել:

*****

Ոգելից խմիչքն սպանում է, բայց որքա~ն մարդիկ են նրա շնորհիվ ծնվել:

*****

Եթե մեկ բաժակ գինին քեզ համար օգտակար է, ապա պատկերացրու, թե մեկ շիշ գինին որքա~ն օգտակար կլինի:

*****

Գինու մեջ իմաստություն կա, գարեջրում` ազատություն, իսկ ջրում` բակտերիաներ:

*****

Գուցե մի օր սկսեմ Տեսությամբ ապրել, որովհետև Տեսության մեջ ամեն ինչ լավ է ընթանում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3612 | 0 | 0
Facebook