Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Պիտանի կարելի է դառնալ նաև…». դաոսական ուսմունքի հիմնադրի հետաքրքիր խորհուրդը

15:16, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ.
«Պիտանի կարելի է դառնալ նաև…». դաոսական ուսմունքի հիմնադրի հետաքրքիր խորհուրդը

Մ.թ.ա. մոտավորապես 5-րդ դարում ապրած չին փիլիսոփա Լաո Ցզին իր աշակերտների հետ ճանապարհորդելիս՝ անտառահատների է տեսնում, որոնք արդեն կտրել էին անտառի բոլոր ծառերը՝ բացառությամբ մեկի:

Կոտորածից խույս տված ծառը վիթխարահասակ էր, այնքան մեծ, որ նրա ստվերի տակ կարող էին տասնյակ մարդիկ նստել:

Լաո Ցզին իր աշակերտներին ուղարկում է տեղեկանալու, թե անտառահատներն ինչու են խնայել այդ ծառը:

Անտառահատները բացատրում են, թե այդ ծառն իրենից ոչ մի արժեք չի ներկայացրել. պիտանի չէ ատաղձագործության համար, ծառի բունն ու ճյուղերը ոստոտ են, որպես վառելափայտ նույնպես բանի պետք չէ, որովհետև այրվելիս աչք կուրացնող ծուխ է արձակում: Ահա թե ինչու ոչ ոք չի փորձել անիմաստ ջանք թափել այն հատելու համար:

Պատասխանը զվարճացնում է փիլիսոփային, ու նա իր աշակերտներին պատգամում է.

-Այս ծառի օրինակին հետևեք, ոչ մի բանի պիտանի մի՛ եղեք: Այդ դեպքում դուք խաղաղության մեջ կաճեք, կզորանաք, և մի օր հազարավոր մարդիկ կվայելեն ձեր ստվերի պարգևած բերկրանքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2994 | 0 | 0
Facebook