Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես կռահել, որ մարդուն կաթվածահարում (ինսուլտ) է սպառնում

09:53, ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ.
Ինչպես կռահել, որ մարդուն կաթվածահարում (ինսուլտ) է սպառնում

Նյարդավիրաբույժներն ասում են, թե եթե իրենք երեք ժամվա ընթացքում հասցնում են օգնել կաթվածի զոհին, ապա դրա հետևանքները կարող են վերացնել:

Շատ կարևոր է կռահել, որ կաթվածահարման վտանգ կա ու առաջին երեք ժամվա ընթացքում ձեռնամուխ լինել բուժմանը:


     Կաթվածի սպառնալիքը կռահելու չորս գործողություն
    
    
1.Մարդուն խնդրեք ժպտալ (նա չի կարողանում դա անել):

2.Խնդրեք մեկ պարզ նախադասություն ասի (օրինակ` «Այսօր լավ եղանակ է»):

3.Խնդրեք բարձրացնի երկու ձեռքերը (չի կարողանա կամ մասամբ կկարողանա):

4.Խնդրեք լեզուն հանել (եթե լեզուն ծռված է, դա կնշանակի կաթված է սկսվում):

Եթե այս առաջադրանքներից թեկուզ մեկի կատարման ժամանակ խնդիրներ ծագեն, անմիջապես «Շտապ օգնություն» զանգահարեք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4881 | 0 | 0
Facebook