Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեսադաս աշխարհագություն առարկայից

11:07, երեքշաբթի, 09 ապրիլի, 2013 թ.
Տեսադաս աշխարհագություն առարկայից

Ապրիլի 8-ին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցի համակարգչային դասարանում IX1, IX2 դասարաններում սովորող մեր աշակերտների համար աշխարհագրության ուսուցչուհի՝ Ս. Թովմասյանի կողմից ներկայացվեց տեսադաս՝ «ՀՀ հատուկ պահպանվող տարածքներ» թեմայով:

Դասի նպատակն էր սովորողներին ծանոթացնել Հանրապետությունում գործող բոլոր հատուկ պահպանվող տարածքներին (ՀՊՏ), որպեսզի վերջիններս իմանան ՀՊՏ-ի կարևորությունը, կարողանան արժևորել եղածը և բարեխիղճ կերպով պահպանել այն: Դասապրոցեսում նշվեցին արգելոց, արգելավայր և հուշարձաններ հատուկ տարածքների տարբերության մասին: Դասի ընթացքում ցուցադրվեցին՝

1. «Խոսրովի» , «Շիկահողի» , «Էրեբունու» արգելոցները,

2. «Սևանի» , «Դիլիջանի» ազգային պարկերը և նոր կառուցված «Արփի» ազգային պարկը:

Դասի ամփոփման ընթացքում առանձնակի շեշտվեց, որ բոլոր այս աշխատանքները նպաստում են ՀՀ բնության պահպանմանը և ուղղված են Հանրապետությունում «Էկոտուրիզմ» -ի զարգացմանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7191 | 0 | 0
Facebook