Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց

08:29, երեքշաբթի, 09 ապրիլի, 2013 թ.
Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոց

Դպրոցը հիմնադրվել է 1983թ.-ին: Հիմնական հանրակրթական է: Նախկինում գտնվել է Շենգավիթի համայնքում, հետո համարը տեղափոխվել է Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամաս` նորակառույց դպրոցին: 2006թ-ի նոյեմբերի 25-ին դպրոցը անվանակոչվել է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով: Դպրոցում անվանակոչությունը նշվել է մեծ շուքով: Նոյեմբերի 25-ին դպրոցում կազմակերպվեց համադպրոցական միջոցառում, որին մասնակցում էին Մոնթեի զինակից ընկերները, ազգականները և պաշտոնյա այրեր: Դպրոցում ավանդություն է դարձել նոյեմբեր ամիսը համարել Մոնթեին նվիրված ամիս: Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում հայրենասիրական դաստիարակությունը դրված է բարձր հիմքերի վրա: Անց են կացվում դաստիարակչական մեծ նշանակություն ունեցող միջոցառումներ, կատարվում են Մոնթեին և նրա զինակից ընկերներին նվիրված տեսաֆիլմերի դիտում, և որպես ուխտագնացություն կազմակերպվում է մոմավառություն, երթ դեպի «Եռաբլուր»: Դպրոցում պարբերաբար կազմակերպվում են «Մեր մեծերը» խորագրով բազմաթիվ միջոցառումներ: Հայրենասեր մարդկանց անուններով են անվանակոչված հետևյալ դասարանները` 21 – Աշոտ Նավասարդյանի անվան – 2010թ 22 – Վազգեն Սարգսյանի անվան – 2010թ 27 – Անդրանիկ Մարգարյանի անվան- 2010թ 28 – Վահան Զատիկյանի անվան – 2010թ 41 – Ալեք Մանուկյանի անվան- 2008թ 51 - Հրաչյա Մովսիսյանի անվան- 2008թ /Արցախյան պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտ/ 52 – Գոռ Ավետիսյանի անվան- 2008թ/Արցախյան պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտ/ 61 – Քըրք Քըրքորյանի անվան- 2008թ 71 – Շարլ Ազնավուրի անվան – 2008թ23 – Սամվել Ալեքսանյանի անվան – 2011 թ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի առաքելությունն է` հայրենասեր և հայեցի դաստիարակված, բարեկիրթ քաղաքացի ձևավորելը: Դպրոցի և´ սաները, և´շրջանավարտները ամենուրեք աչքի են ընկնում իրենց բարեկրթությամբ և հայեցի դաստիարակությամբ` պահպանելով մայրենիի անաղարտությունը: Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցն ունի իր ուրույն և օրինակելի ձեռագիրը: Դպրոցը հայրենասեր զինվորներ է ուղարկել հայոց բանակ, որտեղից ստացել է հրամանատարների շնորհակալական պատվոգրերը: Բուհերում սովորող շրջանավարտները ևս առաձնանում են իրենց գիտելիքներով և դաստիարակությամբ: Մոնթեականները ամենուրեք տարբերվում են: Տարեցտարի ավելանում է շնորհալիների քանակը, որոնք բարձր են պահում հ.11 դպրոցի պատիվը: Ավագ դպրոցներում սովորող մոնթեականները տարբերվում են իրենց կարգապահությամբ և գիտելիքներով: Դպրոցում սերտ համագործակցում են ծնողական խորհուրդն ու մանկավարժական կոլեկտիվը: Հաշվի են առնվում ծնողների առաջարկություններն ու կարծիքները: Դպրոցում ակտիվ գործունեություն է ծավալում նաև աշակերտական խորհուրդը: Ակտիվ մասնակցություն են ունենում բոլոր միջոցառումներին: Նրանց առաջադրած բոլոր հարցերն ու առաջարկությունները քննարկվում են մանկավարժական խորհրդի նիստում:

Շաբաթօրյակ
Շաբաթօրյակ
Սարյանի թանգարանում
Սարյանի թանգարանում
միջոցառմանը
միջոցառմանը
Ծառատունկ դպրոցի ծնողական համայնքի մասնակցությամբ
Ծառատունկ դպրոցի ծնողական համայնքի մասնակցությամբ
թատերական ստուդիայի սաների այցը մեր դպրոց
թատերական ստուդիայի սաների այցը մեր դպրոց
Դպրոցում գործում է Հերոսի՝ Մոնթեի անունը կրող թանգարան
Դպրոցում գործում է Հերոսի՝ Մոնթեի անունը կրող թանգարան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12270 | 0 | 0
Facebook