Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դպրոցի նորաստեղծ երգչախումբը

08:28, երեքշաբթի, 09 ապրիլի, 2013 թ.
Դպրոցի նորաստեղծ երգչախումբը

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցում գործող, նորաստեղծ, երգչախմբում ընդգրկված՝ մեր աշակերտների օրը բավականին հագեցած էր: Փոքրիկ մոնեթականները այսօր ելույթ ունեցան «Երգող Հայաստան» մրցույթի շրջանակներում: Երգչախումբը ներկայացրեց երեք բազմաձայն երգ.

1. «Հայաստան» (երաժշտ. հեղ. Ռ. Պետրոսյան)

2. «Գարնան երգ» (խոսք և երաժշտ. Գ. Չթչյան)

3. «Մեր հին ու նոր Երևան» (երաժշտ. հեղ. Ռ. Պետրոսյան)

Երգչախումբի ղեկավար՝ Ս. Ասլանյանը, դաշնակահարներ՝ Է. Սարիբեկյան և Շ. Ղարիբյան:

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հպարտ է, որ դպրոցում գործում է այսպիսի երգչախումբ և որում ընդգրկված են հիասքանչ ձայնային տվյալներով օժտված երեխաներ:

Կատարման ընթացքում
Կատարման ընթացքում
Երգչախմբի երեխաները
Երգչախմբի երեխաները
Կատարումներից հետո
Կատարումներից հետո
Երգչախմբի ղեկավար՝ Ս. Ասլանյանը, դաշնակահար՝ Է. Սարաիբեկյանը, փոխտնօրեն՝ Փ. Ամիրջանյանը Ծնողական համայքի ներկայացուցիչների հետ
Երգչախմբի ղեկավար՝ Ս. Ասլանյանը, դաշնակահար՝ Է. Սարաիբեկյանը, փոխտնօրեն՝ Փ. Ամիրջանյանը Ծնողական համայքի ներկայացուցիչների հետ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4467 | 0 | 0
Facebook