«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր՝ Աստվածատուր Պետրոսյանը շնորհավորանքի ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որտեղ ասվում է.
-Մեծարգո պարոն Սահակյան,
Ի դեմս Ձեզ, որպես Արցախի Հանրապետության նախագահի՝ հայ կամավորների, «Արծիվ մահապարտների», և իմ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
Արցախը միշտ եղել է, կա ու կլինի անկախ, միացյալ Հայաստանի անխախտելի ու անբաժան մասը:
Արծիվ-մահապարտներս, և հայ արիասիրտ ժողովուրդը՝ իր հինավուրց մշակույթով, հոգևոր հավատով և ոգեղեն անպարտելիությամբ միշտ Ձեզ հետ ենք՝ ազատության և ինքնիշխանության պաշտպանության գործում Ձեր զինակից ընկերը, պետականության կերտման և տնտեսական առաջընթացի ճանապարհի գաղափարակիցն ու աջակիցը:
Մաղթում ենք Արցախին հաղթանակած խաղաղություն, ազնիվ ու անդուլ աշխատանքում նորանոր ձեռքբերումներ՝ հավատի, հույսի և ստեղծագործ ոգու հրաշագործություններ՝ ի փառս Արցախ-Հայաստան և համայն հայության աշխարհի:
«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ,
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ՝ Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆ