ՄՏՔԵՐ ԿԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Այսօր, երբ Հայաստանը նոր ուղի է որդեգրել` Նոր Հայաստանի վաղվա օրվա հիմքերի ստեղծում. սոցիալական արդարության և իրավահավասարության սկզբունքների արմատավորում, կոռուպցիայի և ամենաթողության դեմ պայքար, համահայկական ոգու հաղթանակ, ազատ, անկախ Հայաստանի, իր երկրի տեր քաղաքացու արժանապատիվ, ոգեղեն կերտվածքի ձևավորում «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով` մենք ենք վերակառուցում և վերակազմակերպում մեր երկիրը, ամրապնդում նրա պաշտպանունակությունը, և ապահովում անվտանգությունը, հասարակության որոշ շերտերի /քաղաքական և ոչ քաղաքական կազմակերպություններ, և, հավանաբար նրանց ղեկավար կազմը/, և որոշ չկայացած վայ գործիչների ձևավորած ճամբարում առաջացել են ճեղքեր, բացահայտվել են չարաշահումներ, ինչպես նաև պատվի և հեղինակության անկումներ: Գլուխ են բարձրացնում հարգի և անհարգի մեղադրանքները, արժեցող ու չարժեցող վանկարկումներ և բամբասանքներ, ի հայտ են եկել թացը չորին խառնելու հասարակության մղձավանջային արձագանքի արձանագրություններ, կիսագրագետ հայտարարություններ, քաղաքական և տնտեսական ապակողմնորոշումներ: Այսօր մեզանից յուրաքանչյուրի մեջ պետք է արթնանա` Սկսիր քեզանից, և քայլ արա առաջ-զգա հաղթանակած ժողովրդական շարժման` նոր առավոտյան զարթոնքի մաքրամաքուր բույրը, զգա, որ դու մի մասնիկն ես այդ համընդհանուր փնջի, ու քաղաքակիրթ քո պահվածքով, արդարամտությամբ առողջ ու ազգային դիրքորոշմամբ դո՛ւ շարունակելու ես աշխատել, ստեղծագործել` առանց սրան ու նրան «տեղյակ» պահելու: Արա քո՛ հաղթաքայլը, շարունակական պայքարի՛ր, մարտընչիր հանուն նո՛ր Հայաստանի հաղթանակների և ձեռքբերումների, հանուն ժառանգական, առողջ սերնդափոխության, և, առանց անտեսելու արված գործը, նշելով` թերությունները և արատավոր երևույթները, անխնա պայքարիր առողջ տրամաբանության սահմաններում: Համահայկական միասնության ձևով ձեռք մեկնի՛ր համերաշխության կայացմանը, չոտնահարելով` ազգային արժեքները, ժողովրդի և բանակի ձեռքբերումները: Օգնի՛ր Համաժողովրդական շարժման նորածին գաղափարախոսության շարունակական ձևավորման համար պայքարող ընկերոջդ ու պատանուն` մեր երիտասարդական շարժման հենքի վրա արժեքային ավանդույթներ ունեցող ժամանակակից նոր Հայաստան պետության ձևավորման գործում: …Առանց խորանալու ազգային ազատագրական շարժումից ծնված և նրա պայքարին զինվորագրված մարտիկների, և այդ շարժման առաջնորդների անսահման հայրենասիրության, հավատի և նվիրվածության շնորհիվ ձեռք բերված հաղթանակի ոգեղեն էության, բարության համաժողովրդական արժեքների մեջ` անհարգի եզրակացություններ մի՛ արա, մի շփոթեցրու ազատամարտիկին, երկիր ստեղծող-պահողին և շենացնողին, նոր Հայաստանի բացված առավոտյան զարթոնքն իր հոգու ճառագայթներով ողողած, և հայրենիքի սահմանները իր շուրթերով գծած զինվորին և արժանապատիվ զորականին: Հարկ է վերացնել` այս գզվռտոցը. հայրենասիրության պաշարները դույլերով չափող, և իր փամփուշտների նպատակային և աննպատակ կրակած` անհարգի իրար և այս կամ այն կազմակերպությանը հահոյող, և իրար նկատմամբ հարգանքն ու հանդուժողականությունը կորցրած, և նույնիսկ` Եռաբլուրի տղաների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, Աստծո դատավորի դեր ստանձնելու ձեր անհարգի պահվածքը: ԵՎ բավական է, հասկացեք ընդմիշտ, որ հայկական բանակ ստեղծած մարտիկները և զինվորները, զորականները` վեր են ամեն մի հասարակական և քաղաքական կազմակերպության շահերից: Նրանք չեն մեռել, նրանք հավերժի ճամփորդ են, և անկախ հանգամանքներից, և քաղաքական, և նեղ անձնական շահերից, շարունակելու են պահել երկիրը, մեր բանակը, մեր ազգային արժեքները, ձուլվելով մեր նոր Հայաստանի կառուցման, անցած ու նոր համաժողովրդական շարժման ձեռք բերած արժեքներին, դառնալով նրա շարժիչ ուժն` առանց կուրծք ծեծելու, և առանց հաշվելու այդ ճանապարհին իրենց պահունակները և կրակած, նվաճած և չնվաճած փամփուշտների քանակը. Ինչպես ողջ հասարակության և ամբողջ հայության համար պաշտպան դարձած համազգային միասնության առողջ դրոշակակիր, առանց գաղտնի և ստվերային` շարժումը անհարգի խեղաթյուրող երևույթների, առանց մտափոփոխ և հետին նպատակների, նվիրվածությամբ գնալ համազգային և համամարդկային արժեքների անընդհատ ստեղծման ճանապարհով, և այդ ճանապարհին` գիտակցաբար չխնայել ողջ ուժերը, կյանքն, ու նրա սերնդեսերունդ անընդհատությունը` ոգին: - Համարձակորեն, պահպանելով հավատը առ աստված, ընկեր ու ժողովուրդ, ուրախանալ մեր երեխաների հավատավոր և ստեղծագործ պահվածքով, գեղեցիկ արարքներով, կարգի հրավիրել այդ գեղեցիկ աշխարհը` նոր Հայաստանի ամենօրյա զարթոնքը արատավորող, և հասարակության ձեռքբերումները արգելակող ուժերին, ու թափառող, անհայրենիք անհատներին, խմբերին ու կլաններին: Բացահայտել հարստահարիչ ներքին և արտաքին թշնամիներին- «դուռը պինդ փակել և հարևանին գող ու թալանչի անհարգի չանվանել»: Մի մտիր առանց ելքի թունելները և խորշերը, որ չհանդիպես արգելքի ու պատնեշի: Անհարգի կուրծք ծեծելով, մի՛ կտրիր դիմացդ կանգնած քեզանից հազար անգամ խելացի ու ճանապարհ անցած մարդկանց շնչառությունը: Քո եսասիրությունը և տգիտությունը մի փաթաթիր նրանց վզին: Մի յուրացրու ուրիշի արածն, ու ազգովի ձեռք բերած ճշմարտության և հանդուրժողականության պաշարը: Քո փառասիրության, դատարկամտության ու անգրագիտության դրսևորումներով, վաստակաշատ ինքնագովազդմամբ` այլևս ծաղկուն Հայաստանի համար համաժողովրդական ճանաչման ու սիրո արժանացած, իրենց կյանքը մեր և մեր ուղին արժանապատվորեն իմաստավորած մարդկանց մի վարկաբեկիր: Մի պղծիր հերոս անունը: Եթե դու հերոս ես, դրոշակ մի՛ սարքիր, դա միայն քո կոչումը չէ, այլ կրում ես դու, այդ հաղթանակը կամ ձեռքբերումը ապահովող մի ողջ հանրության` բյուր հայտնի ու անհայտ մարդկանց շնորհիվ: Հերոս անվանումը բովանդակություն ունի. կոչումը տրվում է ստեղծագործ աշխատանքով, ամեն օր, ամեն ժամ ամեն վայրկյան կյանքդ ժողովրդին անձնուրացորեն և անմնացորդ նվիրելու, և նրան կյանք ու երջանկություն պարգևելու համար, քո օրինակով առաջնորդելով սերունդներին, և քո երկիրը շենացնելու և կրծքով պաշտպանելու համար: Իսկ երբ դու դառնում ես հակահերոս, կարժանանաս հասարակության պարսավանքին ու անեծքին: ԵՎ աստված էլ քեզ չի ների: Հերոսը չի խնայում իր կյանքը հանուն իր ժողովրդի, հանուն հայրենիքի փրկության: Հակահերոսը ոչ միայն չի խնայում ուրիշի կյանքը, այլ նաև դվաճանում է հայրենիքին, ժողովրդին ու աստծուն, փրկում է միայն իրեն, խլում սերունդներին բաժին հասած կյանքը և երջանկությունն ու ապագան, ոտնահարում` սուրբ արյան գնով ձեռք բերած հաղթանակները, և այդ ճանապարհին անցնում յուրայինների դիակների վրայով, դառնում է չարիք, որ ապրում է հավերժ նզոված, դա լինի որդի, թե հայր, թե մայր, թե մուրազով սիրած կին… ՀԵՐՈՍ-Այդ նվիրյալների կոչումն է դա, պատիվ է, որ չպետք է անարգես, և միայն քոնը դարձնես, պղծես, որ ժողովրդի աչքին արժեզրկես այն-մենք դա թույլ չենք տա: Բեր, և դո՛ւ դիր Եռաբլուր պանթեոնում, այն բյուր մարտիկների թանգարանում, և թող գրեն որ ինչի համար ես այդ կոչմանն արժանացել: ՈՒ նույն վայրկյանին առավոտյան ցողը կմաքրի քո` անարգի՛ հետքերը: Նվիրական այն զորագունդն իր մարտիկներով հանդերձ, կզգան` յուրաքանչյուրն ի՛ր սխրանքը, իր մաքրամաքուր ու հայրենանվեր հոգու թանգարանում: Այլապես մի բան, որ քոնը չէ, ինչպե՞ս դրանից զրկել… Բե՛ր կամովին հանձնիր, ու գետին մտիր Եռաբլուրի տղաների շիրիմին. բա որ Եռաբլուրի տղաները արթնանան, ի՞նչ կասեն ձեզ ու ձեր նմաններին: ՈՒրեմն մի կանգնիր կես ճանապարհին, դարձիր համազգային միասնության դրոշակակիրը: Արարիր անցյալի սխրանքների հիմքով, և նոր ձեռքբերումները միավորող ժողովրդի իմաստության և երիտասարդության զարթոնքով լեցուն մի նոր Հայաստան, իր դարավոր կեցվածքով, Հայաստանի քաղաքցու արիասիրտ կեցվածքով, անընդհատ զարգացում և վերընթաց շարժման մեջ, չկորցնելով զգոնությունը, ապահովելով քո փոքր ու մեծ ընտանիքի անվտանգությունը, սերն ու երջանկությունը, հավատն` իր ուժերի նկատմամբ և առ աստված:
|