Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ. ԻՆՉՊԵ՞Ս ԲՌՈՒՆՑՔՎԵԼ

20:01, կիրակի, 10 փետրվարի, 2019 թ.
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ. ԻՆՉՊԵ՞Ս ԲՌՈՒՆՑՔՎԵԼ
    
    

Վերջին ամիսներին դատական, օրենսդրական, քաղաքական, ընտրական և այլ փոփոխությունների ու դեպքերի, և դրանց ընթացքի ու զարգացումների անհասկանալի տարուբերումների արդյունքում Երկրապահ կամավորականների միությունում ստեղծվել է քծնանքի և անպարկեշտության մթնոլորտ, որը պատիվ չի բերում «Երկրապահին» և սրում է առանց այն էլ լարված մթնոլորտը:

Ելնելով վերոնշյալից, և հաշվի առնելով անցյալի դառը փորձը, որ ստիպողաբար Երկրապահ կամավորականների վարչության անդամներին նախօրոք դրսից, և ներսի որոշ վայ-անդամների կողմից /դեռ համագումարի կազմակերպչական աշխատանքները չկատարված-չիրագործված/ առաջարկվում էր Երկրապահ կամավորականների միության կանխորոշված նախագահ, որպես այս կամ այն իշխանության, կուսակցության, կլանի շահադիտական նպատակների գործիք, կամ եղբայր-խնամի-քավոր հասկացություններով /անունով տղա, հարուստ տղա/, ինչպես «Երկրապահի» նախագահ, այնպես էլ վարչության անդամ առաջադրելու արատավոր պրակտիկան, որի նախադեպը եղավ 1999թ. դեկտեմբերի 3-ին, ԵԿՄ 4-րդ համագումարում, երբ տեղակալներին և «Երկրապահի» վարչության անդամներին ստիպեցին հրաժարվել առաջադրվելուց, և առաջադրողներին ստիպել նման առաջարկներ չանել, և նկատի ունենալով, որ այսօր էլ այդ նույն մարդիկ և որոշակի կլաններ, թե շահադիտական, թե քաղաքական մութ նպատակներով օգտագործելով այլ և այլ խմբավորումներ /խնամի-ծանոթ-բարեկամ-քավոր-սանիկ ինստիտուտ/, փորձում են այս անգամ ևս առաջադրել այս կամ այն կիսակիրթ հեղինակությունների, որոնց մտադրությունները հասկանալի են գրեթե բոլոր երկրապահներին, կոչ եմ անում բոլոր ազատամարտիկներին` վաղօրոք չորոշել «Երկրապահի» նախագահի, կամ համանախագահների թեկնածություններ:

Համաձայն կայանալիք համագումարի օրակարգի և կանոնադրության պահանջների, նրանց պետք է առաջադրել զուտ համագումարի ընթացքում` առաջին հերթին հաշվի առնելով թեկնածուի /թեկնածուների/ կազմակերպչական և մարդկային որակները, կրթության աստիճանը, և երկրապահի, բանակի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարախոսությունը ինքնուրույն շարադրելու - առաջ տանելու ունակությունը: ԵՎ անկախ դրանից, ԵԿՄ գործունեության տնտեսական լծակները պետք է տալ միայն գործադիր տնօրենին` վարչության վերահսկողության հանձնաժողովի և համանախագահների անմիջական հսկողության սահմանմամբ:

ՈՒստի հաշվի առնելով երկրապահների, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների պահանջները` Երկրապահը միավորելու, Երկրապահ-բանակ-հասարակություն կապը ամրապնդելու և ճգնաժամը հաղթահարելու համար ներկայացնում ենք ՆԱԽԱԳԾԻ մի տարբերակ, որը կարող է դրվել քննարկման գործող և առաջարկվող այլ տարբերակների հետ:


    

1990-94թթ. ԵՐԿՐԱՊԱՀ ՋՈԿԱՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏ,

1992-93թթ. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊՆ ՕԳՆԱԿԱՆ, 9-ՐԴ ՎԱՐՉ. ՊԵՏ,

1993-99թթ. ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

1993-2000թթ. ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ,

ՀՀ ՊՆ ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՀՆԳ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ,

«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ՝

«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ» ՇՔԱՆՇԱՆԻ ԱՍՊԵՏ`

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
    
     ***

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

ԾՐԱԳԻՐ


    

Կանոնադրական ոլորտ

Վերակազմակերպել և վերանվանել Երկրապահ կամավորականների միությունը ՀՀ ՊՆ Բանակին աջակցող «Երկրապահ ազատամարտիկների և զինապարտների միություն» հասարակական կազմակերպություն:

- ՀՀ ՊՆ «Երկրապահ ազատամարտիկների և զինապարտների միություն» հասարակական կազմակերպությունը /այսուհետ` ԵԱԶՄ ՀԿ/ ղեկավարում է հասարակական կազմակերպության խորհուրդը, որն ընտրվում է համագումարի կողմից: Խորհրդի անդամների թիվը չպետք է գերազանցի 30-ը, իսկ խորհրդի գործունեությունը համակարգում են երեք համանախագահները, որոնք հանդիսանում են խորհրդի համահավասար ղեկավարները, և տարվա ընթացքում չորս ամիսը մեկ փոխվում են ռոտացիոն կարգով:

- Կարևոր որոշումները ընդունվում են երեք համանախագահների համաձայնությամբ, և հաստատմամբ:

- Երկրապահի տնտեսական գործունեությունը ղեկավարում է գործադիր տնօրենը /տնտեսական և կառավարման մասնագետ/, որը ԵԱԶՄ-ի և խորհրդի անդամ չէ, և նշանակվում է համանախագահների կողմից, խորհրդի նիստի հաստատմամբ:

- ԵԱԶՄ համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ` ներքևից վերև սկզբունքով այսինքն` ԵԱԶՄ շրջանային (քաղաքային) բաժանմունքներ, բաժանմունքների ժողովներ, ժողովներով պատգամավորների ընտրություն:

- Վերացնել մարզային կազմակերպությունները, դարձնելով շրջանային, քաղաքային` ընդգրկելով մեծ թվով ազատամարտիկներ և զինապարտներ ունեցող գյուղեր և ջոկատներ` ԵԱԶՄ-ի գործունեությունը հետևողական և նպատակասլաց դարձնելու համար:

- ԵԱԶՄ խորհրդում ըստ մարզերի ձևավորել պատասխանատուներ չորս հիմնական ուղղություններով` հյուսիսային, կենտրոնական, հարավային և Արցախի Հանրապետության: Հինգերորդ ուղղությունը կլինի Սփյուռքահայ համահայկական ուղղությունը` ՌԴ, Եվրոպա, Մերձավոր Արևելք և ԱՄՆ:

- Կանոնադրությամբ նախատեսված պահանջների համապատասխան ճշտել ԵԱԶՄ-ի անդամների վերջնական ցուցակը ըստ ջոկատների, գումարտակների, գնդերի և բնակավայրերի` ընդգրկելով մեծ թվով ազատամարտիկներ և զինապարտներ ունեցող գյուղեր և ջոկատներ և ինքուրույն ազատամարտիկների կազմակերպություններ: -

- Կազմակերպություններից կարող են ընդգրկվել` ինչպես առանձին անհատներ, այնպես էլ ողջ կազմակերպությունը` առանց կորցնելու իր ինքնուրույնությունը:

Այդ նպատակով կազմել հարցաթերթիկներ հետևյալ բովանդակությամբ.

ա. Անուն, ազգանուն, հայրանուն

բ. Ծննդյան թիվ, հասցե

գ. Ջոկատի, գնդի, գումարտակի, ինքնուրույն կազմակերպության անվանումը

դ. Կրթությունը, մասնագիտությունը

ե. Մարտական ուղին, ընտանեկան դրությունը

զ. Կուսակցական պատկանելիությունը

է. Պարգևատրումները

- Կանոնադրության մեջ մտցնել գործադիր տնօրենի իրավունքները և պարտականությունները: Յուրաքանչյուր բաժանմունքում նախատեսել երկուական հաստիք սոցիալ-տնտեսական աշխատանքների կազմակերպման համար` բաժանմունքի նախագահ (անվճար), աշխատակազմի ղեկավար և քարտուղար (վճարովի): Վճարովի, եթե չի աշխատում որևէ այլ կազմակերպությունում, անվճար` եթե զբաղվում է որևէ այլ աշխատանքային գործունեությամբ:

- ՀՀ ՊՆ զինկոմիսարիատների հաստիքով նախատեսել վճարովի մեկական, ԵԱԶՄ անդամ նախագահի համար` հաստիք, որը կնպաստի ԵԱԶՄ և ՊՆ ներդաշնակ համագործակցությանը:

Սոցիալական ոլորտ

- ԵԱԶՄ խորհրդում ստեղծել երեք հոգուց ոչ ավել մարզային հանձնախումբ, որի հիմնական խնդիրը կլինի կոորդինացնել աշխատանքները շրջանային, գյուղական և քաղաքային բաժանմունքների հետ:

- Տեղական ինքնակառավարման մարմինների հետ ստեղծել նոր աշխատատեղեր ազատամարտիկների և զինապարտների համար: Այդ նպատակով համագործակցել գործակալների, անհատ ձեռներեցների և կազմակերպությունների հետ:

- Կանոնադրությունում նախատեսել զոհվածների և հաշմանդամների ընտանիքների արտոնությունների և սոցիալ պաշտպանվածության երաշխիքներ: Հաշվառել և վերջնականապես ճշտել մշտական բուժման մեջ գտնվող հաշմանդամների ցուցակը, և նրանց արտասահմանում բուժվելու անհրաժեշտությունը:

- Սոցապ. նախարարությանը առաջարկել ստեղծել երկրապահ ազատամարտիկների գործերով զբաղվող մեկ բաժանմունք` երկրապահ ազատամարտիկների թոշակավորման ապահովման բաժին: Երկրապահ ազատամարտիկների թոշակավորումը կազմակերպել առանձին:

- Ազատամարտիկ-զինծառայողների գործերը տեղափոխել նորաբաց Ազատամարտիկների առողջապահության, սոցիալական ապահովության և թոշակավորման բաժին: Նույնանման բաժին ստեղծել Առողջապահության նախարարությունում, որը կզբաղվի Երկրապահ ազատամարտիկների առողջապահական խնդիրներով` պետ պատվերի շրջանակներում բուժման համակարգմամբ և հաշվառմամբ:

- ԵԱԶՄ-ում առանձնացնել մասնագիտացված կառույց` առողջապահության, սոցիալական ապահովության և կենսաթոշակների հաշվառման ուղղությամբ` երկու բժիշկ և երկու սոցիալական ոլորտի աշխատող (վարձատրվող):

- Օրենսդիր ճանապարհով հասնել նրան, որ գյուղական համայնքներում կամ ազատագրված տարածքներում հողային սեփականություն չունեցող ազատամարտիկներին ապահովեն արտոնյալ հատկացումներով: Դիմել կառավարությանը վարկային արտոնություններ սահմանել անհատական գործունեություն ծավալող ազատամարտիկների համար, և հատկապես օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին` աշխատանքի ապահովման հարցում:

- Միջազգային կազմակերպությունների ծրագրերում առաջնային հումանիտար խնդիր ընդգրկել կարիքավոր ազատամարտիկների և զինապարտների ընտանիքների օգնությունը (զոհված, վիրավոր, հաշմանդամ):

Քարոզչական և կրթամշակութային գործունեություն

- ԵԱԶՄ քարոզչական և գաղափարադաստիարակչական խնդիրները կոորդինացնելու նպատակով ստեղծել ԵԱԶՄ քարոզչության և լրատվության կենտրոն, որը կթարմացնի «Մեր հաղթանակը» շաբաթական հեռուստաշարը, կստեղծի նոր ռադիո հաղորդաշար, թերթերում և հանդեսներում կլուսաբանի երկրապահի առօրյան ու գործունեությունը, և կկարգավորի կապը մարզային կառույցների, լրատվության և քարոզչության միջոցների հետ:

- Հ1 հեռուստաալիքի «Զինուժ» հաղորդաշարում նախատեսել 15 րոպեանոց հեռուստաշար` երկու շաբաթը մեկ անգամ, դարձնելով այն ճշմարտացի և հասանելի բոլորին: Ձերբազատվել ցաք ու ցրիվ հաղորդաշարերից: Հեռուստաընկերությունների հետ համագործակցությամբ ստեղծել և հեռարձակել տարբեր ձևաչափերով առանձին հաղորդաշարեր, ֆիլմեր, հանդիպումներ և այլ միջոցառումներ, ամսական կտրվածքով մինչև 1 ժամ եթեր ընդհանուր տևողությամբ: Անհրաժեշտ որակական բեկում մտցնել թե՛ հեռուստատեսության և ռադիոյի, թե համացանցով տարածվող նյութերի, և թե՛ «Երկրապահ» ամսաթերթի բովանդակության մեջ` ձերբազատվելով կեղծ անձնավորումներից, պատմությունը կեղծելու, ըստ սեփական ճաշակի ու ցանկությունների` պատմական փաստերը խմբագրելու, մեկը մյուսին այս կամ այն դերը վերագրելու, և հանրությանը ներկայացնելու արատավոր պրակտիկայից, դարձնելով անկողմնակալ` իրադարձությունների ճշգրիտ մեկնաբանությունը և հնարավոր իրազեկումը:

- Խորհրդի և մարզային ստորաբաժանումների գործունեությունը պետք է լիարժեք մեկնաբանվի լրատվության և քարոզչության գրեթե բոլոր միջոցներով` հատկապես պետք է ուշադրություն դարձվի պատանի երկրապահ ազատամարտիկների դաստիարակության խնդիրներին:

- «Երկրապահ ազատամարտիկներ» մատենաշարով պետք է լույս ընծայվեն ստեղծագործություններ «Մուսաները չլռեցին» խորագրով, գրքեր և գրքույկներ, հանրագիտարաններ, օրացույցներ, իսկ տպագրության և հեռուստահաղորդումների իրականացման համար համագործակցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության, «Հայ զինվոր» թերթի և նմանատիպ ձեռնարկների հետ: Կազմել «Երկրապահ ազատամարտիկներ» տեսա-ձայնադարան-մատենաշարը, և դրանով լույս ընծայել սկավառակներ, տեսահոլովակներ` երկրապահ ազատամարտիկներին նվիրված օրհներգերով, երգերով և նորընտիր ստեղծագործություններով:

- «Դեպքեր և դեմքեր» խորագրով ներկայացնել ազատամարտիկ հերոսներին, ազգային ազատագրական շարժման գործիչներին: ՀՀ ՊՆ և այլ ուժային կառույցների հետ նախաձեռնել բարեգործական համերգներ, թատերական ներկայացումներ և ազգային հերոսների հիշատակը հավերժացնող հանրապետական մրցույթներ:

- «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» խորագրով այգիներում, մշակութային կենտրոններում ներկայացնել ազգային պարգևներով պարգևատրված հերոսների գործունեությունը լուսաբանող անկյուններ: ՀՀ ՊՆ հետ առանձնացնել բեկումնային իրադարձությունները, ճակատային մարտերը և այդ վայրերը համալրել հուշակոթողներով անհրաժեշտ սիմվոլիկ շինարարությամբ:

- Վերանայել ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և ՊՆ հետ ուաումնական պլանով նախատեսված ռազմագիտության դասաժամերը, ճշտել Արցախյան հերոսամարտի իրական նկարագիրը դասագրքում, կատարելագործել ռազմագիտության ուսումնասիրության պրակտիկ եղանակները, վերականգնել ռազմահայրենասիրական մրցույթները դպրոցներում և կազմակերպություններում:

ԵԱԶՄԲանակ

Երկրապահները, կանգնած լինելով բանակի ակունքներում, հանդիսանալով նրա օրինավոր հիմնադիրը, իրենց գործունեության ընթացքում նպաստում են բանակի ամրապնդմանը: Այդ կապակցությամբ նախատեսվում է

· Զորամասերում հաճախակի կազմակերպել բազմաբնույթ հանդիպումներ արվեստի գործիչների հետ

· մշակել աշխատանքային պլան ռազմաուսումնական հաստատությունների, ուսումնական խոշոր հաստատությունների հետ համագործակցության նպատակով` դաստիարակելով աճող սերնդի մեջ զինվորական ծառայության նկատմամբ ճիշտ վերաբերմունք:

· հաճախակի կազմակերպել զոհված ազատամարտիկների և զինապարտների հիշատակին նվիրված մեծարման երեկոներ

· համագործակցել «Զինվոր–Մայր» և այլ ՀԿ-ների հետ:

· ՊՆ հսկողության ներքո ստեղծել ԵԱԶՄ հիմնադրամ, որը կտա լրացուցիչ միջոցների ստեղծման հնարավոր ուղիներ: Այդ նպատակով ներդրվում են ավանդներ, որոնք ապահովում են բարձր եկամուտներ, օժանդակում են ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների կենցաղային խնդիրների լուծմանը` այդ թվում նրանց բուժական, կրթական, բնակարանային և հանգստի կազմակերպման հարցերում: Պն վերահսկողության տակ ներդրվում է որոշակի ավանդային գումար, որը գանձվում է աշխատավարձից: Դրանք տրվում են սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքներին:

Աշխատանքներ երիտասարդության շրջանում

Երիտասարդությունը համարվում է ազգային պետականության ապագայի կերտող: Ուստի անհրաժեշտ է

• Ապահովել անկեղծ կապ ԵԱԶՄ և երիտասարդության միջև

• համագործակցել ուսանողների հետ ազատամարտիկներին նվիրված տարբեր հեռուստաժամերին մասնակցելու համար:

• կազմակերպել զրույցներ, կլոր սեղաններ /այլն/ ինչը կնպաստի երիտասարդության պատկերացման մեջ պետության և երկրապահի դերի ամրապնդմանը:

• ապահովել երիտասարդ մարտիկների ընդգրկումը ԵԱԶՄ շարքերում ՊՆ երաշխավորությամբ:

Քաղաքական ոլորտ

ԵԱԶՄ-ն նպաստում է քաղաքական ներդաշնակության հաստատմանը, հայոց պետականության ամրապնդմանը: Հետևաբար անհրաժեշտ է

• ապահովել կապ քաղաքական կուսակցությունների հետ

• ներքաղաքական ցանկացած խնդրի լուծման միջոց համարել երկխոսություններն ու քննարկումները

• շարունակել համագործակցությունը կոալիցիոն դաշինք կազմող քաղաքական կուսակցությունների հետ.

• քննարկման ներկայացնել զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների մասին օրենքը, ինչպես նաև ավելի կատարելագործել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը:

- ԵԱԶՄ-ը բացառապես պետք է զբաղվի երկրապահի սոցիալական, հոգեբանական, գաղափարական խնդիրների լուծմամբ, դրանց նպաստող ծրագրերի և օրենսդրական դաշտի ստեղծմամբ և հստակեցմամբ, բանակին արժանավայել պրոֆեսիոնալ փորձով հարուստ կադրերի, զինապարտների և ռեզերվային ուժերի մատակարարմամբ, ինչպես նաև Հայաստանում և Արցախում կատարվող հեռանկարային տնտեսական և բարոյահոգեբանական, և որ գլխավորն է` ռազմա ստրատեգիական ծրագրերին իր մասով մասնակցությամբ, և բանակին ու պետությանը անհրաժեշտ արժանապատիվ մասնագիտական կադրերի պատրաստմամբ և վերապատրաստմամբ, այդ թվում` Բանակից վերադարձած ռազմիկներին աշխատանքով ապահովմանը նպաստելու, և կրթությունը շարունակելու համար առաջին հերթին ռազմա-ուսումնական հաստատություններ ուղղորդելուն` ուսումնական գործընթացը կազմակերպելու համար:

ԵԿՄ առաջին հանրագումար-1993թ.
ԵԿՄ առաջին հանրագումար-1993թ.
Երկրապահ կամավորականների միության հիմնադիր առաջին հանրագումար-1993թ.
Երկրապահ կամավորականների միության հիմնադիր առաջին հանրագումար-1993թ.
Ա.Պետրոսյան, Ա.Բազեյան, Վ.Սարգսյան
Ա.Պետրոսյան, Ա.Բազեյան, Վ.Սարգսյան
Վ.Սարգսյան, Ա.Տեր Թադևոսյան, Ա.Պետրոսյան
Վ.Սարգսյան, Ա.Տեր Թադևոսյան, Ա.Պետրոսյան
Ա.Արշակյան, Ա.Պետրոսյան, Վ.Սարգսյան, Ա.Տեր-Թադևոսյան, Ն.Դանիելյան
Ա.Արշակյան, Ա.Պետրոսյան, Վ.Սարգսյան, Ա.Տեր-Թադևոսյան, Ն.Դանիելյան
Ո՞վ է երկրապահը-Աստվածատուր Պետրոսյանի բանաձևը
Ո՞վ է երկրապահը-Աստվածատուր Պետրոսյանի բանաձևը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8196 | 0 | 0
Facebook