Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արծիվ Մահապարտներ» ՀՆԳ-29

12:44, շաբաթ, 14 օգոստոսի, 2021 թ.
«Արծիվ Մահապարտներ» ՀՆԳ-29

2021թ. օգոստոսի 15-ին լրանում է ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի կազմավորման 29-ամյակը:

ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագունդը / ընդհ. հրամանատար՝ Ա.Ա.Պետրոսյան, հրամանատար՝ Հ.Հ. Հովսեփյան/, որի հիմքի վրա հետո կազմավորվեցին «Արծիվ 2» -ից «Արծիվ 33» գումարտակները, Արցախյան պատերազմում բացառիկ դեր է խաղացել, կանխելով հակառակորդի լայնամասշտաբ հարձակումը Օխիի լեռնանցքի ուղղությամբ` Մարտակերտ-Ստեփանակերտ՝ Վաղուհաս-Հարությունագոմեր-Կճողուտ-Դրմբոն-Մեհմանայի բարձրունքներով ամրացված բնագիծը, հնարավորինս չեզոքացնելով սպառնալիքը, վերադարձրել՝ օպերատիվ ստրատեգիական շատ կարևոր բնագիծ: Մահապարտներից 33-ը այդ, 78-ը` այլ ճակատներում հերոսաբար մարտնչելով, ինչպես նաև պատերազմում ստացած վերքերից, իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին, վիրավորվեցին, տարբեր աստիճանի հաշմանդամ դարձան` 110 մարտիկ:

Նրանցից շատերը արժանացել են ՀՀ և ԱՀ կառավարական բարձր պարգևների, թե մասսայական սխրագործության համար՝ 375-ը, և թե` առանձին, որպես այլ մարտական գործողությունների մասնակից: Այդ թվում. 1` ՀՀ և ԱՀ Ազգային հերոսի կոչման, 17` Մարտական Փառքի I և II աստիճանի Խաչ շքանշանի (որից զոհվածներ՝ 12), 8` ԼՂՀ Մարտական Փառքի I և II աստիճանի Խաչ շքանշանի, 300` «Արծիվ մահապարտների» միության «Արծիվ Մահապարտ.Վազգեն Սարգսյան» շքանշանների, 341` ՀՀ, և 260` ԼՂՀ Արիության և Մարտական Ծառայության մեդալների, 375` ՀՀ ՊՆ «Արծիվ Մահապարտներ» կրծքանշան-հուշամեդալների, գերատեսչական և տարբեր կազմակերպությունների կողմից բազում պարգևների և խրախուսանքների:

1998թ. Գեներալ Աստվածատուր Պետրոսյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ հիմնադրված «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ն /2021թ. հունիսից արդեն՝ «Արծիվ-1 Մահապարտ» համահայկական հայրենասիրական ՀԿ/, շարունակաբար համագործակցում է ՀՀ ՊՆ և այլ կառույցների հետ, Արծիվ մահապարտների վաստակի գնահատման ուղղությամբ՝ տարբեր բնույթի և ձևաչափով միջոցառումներով: Դրանցից են ավանդական Փառաց արարողությունները ՀՀ-ում և ՈՒխտագնացությունը՝ ԱՀ-ում, զորագնդի անցած մարտական ուղիներով: Միաժամանակ, հավատարիմ իր կանոնադրական նպատակներին և որդեգրած սկզբունքներին՝ «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ն անհրաժեշտության դեպքում համաձայն ՀՀ ԶՈՒ մոբիլիզացիոն պլանի, վերակազմավորել և ՀՀ ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ հրամանով մարտական գործողությունների վայրեր է գործուղել վաշտեր ու դասակներ, ինչպես, օրինակ՝

- Շուրջ 200 Արծիվ մահապարտներ ՀՆԳ «Առաջին վաշտի» և ռեզերվային դասակի կազմերում (մի մասը՝ ԵԿՄ տ/կ-ների կամավորականների հետ) 2016թ. ապրիլի 2-ից հունիսի 6-ը մասնակցեցին Ապրիլյան պատերազմին, և նրան հաջորդող գործողություններին՝ ամենաթեժ կետերում (դիրքերում) Մատաղիս-Թալիշ հատվածում, «Մարտունի 2», Ջաբրայիլ` առաջավոր սահմանագծում, որի համար արժանացել են ԱՀ ՊԲ ն ՀՀ ՊՆ պարգևների:

ՀՀ ՊՆ «Արծիվ Մահապարտներ» զորագնդի վետերանները, համալրված՝ կազմակերպության երիտասարդական թևի և համակիրների մասնակցությամբ՝ 2020թ. Սեպտեմբերի 27-ին ոսոխի կողմից սանձազերծված երկրորդ ՝ «Ղարաբաղյան» կոչված պատերազմում նույնպես հերոսական մասնակցության ունեցան:
     Ցավոք, այս անգամ ունեցան 6 զոհ և շուրջ 30 տարբեր աստիճանի վիրավորներ, 1-ը՝ դեռ անհայտ կորած է համարվում: Նրանցից 1-ը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի, 2-ը՝ 2-րդ աստիճանի, 2-ը՝ «Մարտական ծառայության համար» մեդալներով...

Ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես օգոստոսի 15-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ռազմակոչի օրը ավանդական երթ և Փառաց արարողություն կկազմակերպվի Եռաբլուր պանթեոնում, այս անգամ հիշատակի տուրք մատուցելով նաև զորագնդի ընդհանուր համակարգող հրամանատար, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ հիմնադիր նախագահ / «Արծիվ-1 Մահապարտ» համահայկական հայրենասիրական ՀԿ պատավոր նախագահ/ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանին, և Եռաբլուրում «Արծիվ մահապարտների» շարքը համալրած 2020թ. 44-օրյա պատերազմում անմահացած մյուս մարտընկերներին:

Փառք հանուն հայրենիքի ընկած բոլոր հերոսներին:


    

«ԱՐԾԻՎ-1 ՄԱՀԱՊԱՐՏ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5973 | 0 | 0
Facebook