Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նորահայտ երաժշտական խումբը...

20:35, չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2012 թ.
Նորահայտ երաժշտական խումբը...
    
Այժմյան երիտասարդներին վերջերս բավական հաճախ են քննադատում անսովոր հագուկապի, անիմաստ շպարի և այլ անմիտ բաների պատճառով, սակայն քչերը կնկատեն, որ վատից բացի մեր երկրի երիտասարդները ունեն նաև գովելի կողմեր: Դրանցից մեկը, թերևս, երաժշտական լավ ճաշակն է. ճիշտ է` խոսքս ոչ բոլոր երիտասարդների մասին է: Չնայած, նրանց էլ չենք կարող մեղադրել. ինչ հրամցնում են մեր 6/8-ի աստղերը, այն էլ լսում ենք: Սակայն հիմա չեմ խոսի շոու-բիզնեսյան աղբի մասին, քանի որ այսօր www.youtube.com կայքը փորփրելիս գտա մի հրաշալի ստեղծագործություն, որն էլ սիրով կկիսեմ ընթերցողիս հետ: Հետաքրքրասեր ընթերցողիս ասեմ, որ խումբը ստեղծվել է 2012 թվականի Հուլիս ամսին: Մինչ միավորվելը, խմբի յուրաքանչյուր անդամ զբաղվել է անձնական կարիերայով, սակայն վերջերս որոշել են փորձել իրենց ուժերը համատեղ աշխատանքում:
     <The Sweety Soul> խմբի հիմնադիրներն են նախկին <Favorite> խմբի վոկալիստ Արա Բալյանը և <Asteroids>խմբի երգչուհի Ռոզի Սարգսյանը: Ի դեպ, վերջինս ստեղծագործում էր <new age>ոճում:
     Իսկ արդեն նորահայտ <The Sweety Soul> խումբը ստեղծագործում է Soul ժանրում: Կարծում եմ, որպես այս ժանրում ստեղծագործող առաջիններից մեկը, խումբը բավականին կայուն հիմք է դրել:
     Դե իսկ ես երիտասարդ կատարողներին մաղթում եմ նորանոր հաջողություններ ու անսպառ էներգիա իրենց սպասվող երկար ճանապարհին: Իսկ քեզ` ընթերցո'ղ, առաջարկում եմ վայելել խմբի գեղեցիկ կատարումը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5129 | 16 | 0
Facebook