Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տիմ ընտրություններն` 'անուն գոռոցի':

21:52, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2012 թ.
Տիմ ընտրություններն` 'անուն գոռոցի':
     Այսօր` Սեպտեմբերի 24-ին, Տեղական ինքնակառավարման ընտրություններ են անցկացվել ՀՀ հինգ մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց Ձորում և Տավուշում: Պաշտոնական տվյալների համապատասխան ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 38 ահազանգ, որից. Գեղարքունիքի մարզ՝ 34 ահազանգ, Տավուշի մարզ՝ 1 ահազանգ, Վայոց Ձորի մարզ՝ 1 ահազանգ, Կոտայքի մարզ՝ 2 ահազանգ: Սակայն գրանցված 38 ահազանգից ընդամենը 10-ն են ստացել արագ արձագանք, իսկ մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։ Ընտրություններից հետո կայացած ասուլիսում միջազգային դիմորդներից մեկն ասել է. «Եվրոպայի խորհրդի կոնգրեսում պետք է ընդդիմությունը ներկա լինի պատվիրակության մեջ՝ յուրաքանչյուր նիստին: Հայաստանն ուղարկում է միայն պրոկառավարական պատգամավորներ: Մյուս անգամ մենք շատ կոշտ ենք լինելու, որ անպայման ընդդիմադիր ուժերը ներկայացված լինեն»: Չնայած այս անկեղծ խոսքերին, միջազգային դիմորդները նորմալ գնահատական են տվել ընտրություններին, պատճառաբանելով, թե նախորդ տարիների համեմատ կա մեծ առաջընթաց: Ասուլիսին ներկա գտնվողներից Ռուբեն Թովմասյանն էլ հավելեց, որ ՏԻՄ ընտրություններն անցան այնպես, ինչպես խորհրդարանական ընտրությունները: Իսկ Խորհրդարանական ընտրությունների անցկացման կարգին մենք արդեն բոլորս էլ ծանոթ ենք:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6879 | 3 | 0
Facebook