Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԶՈՒ ավիացիայի լեյտենանտ Նարեկ Սարգսյան. մենք, կպաշտպանենք այս հողն ու դրա վրա ապրող ամեն մարդու:

09:54, շաբաթ, 29 հունիսի, 2013 թ.
ԶՈՒ ավիացիայի լեյտենանտ Նարեկ Սարգսյան. մենք, կպաշտպանենք այս հողն ու դրա վրա ապրող ամեն մարդու:

Հարցազրույց ՀՀ ԶՈՒ ավիացիայի լեյտենանտ Նարեկ Սարգսյանի հետ.
    
     «Փոքր տարիքից երազանք ունեի, հետո այն դարձավ նպատակ, նպատակն էլ` իրականություն», - պատմում է ՀՀ ԶՈՒ ավիացիայի երիտասարդ լեյտենանտ, օդաչու Նարեկ Սարգսյանը՝ հիշելով իր «օդային» ուղին:

Ինքնաթիռի ղեկ լեյտենանտ Սարգսյանն առաջին անգամ բռնել է 18 տարեկանում, երբ կուրսանտ էր մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում:

«Հիմա որ ասեմ՝ կասեք հատուկ եմ գովաբանում, բայց իրականում մեր ավիացիան շատ բարձր մակարդակի վրա է: Մենք այս ոլորտում, ի տարբերություն հարևանների, երբեք չենք ձգտում քանակին, մեր գերնպատակը որակն է», - նայելով երկնքում հնարքներ կատարող ինքնաթիռներին պատմում է ավիացիայի լեյտենանտը:

«Չեմ ափսոսում, որ մնացի ոլորտում: Եթե մի ոլորտ ես մտնում ու հասկանում ես, որ այն քոնն է` պետք է անկախ բոլոր դժվարություններից գնաս մինչև վերջ:
    
     Այսպիսի մի բան կա, երբ կյանքիդ կարևոր տարիներն անցկացրել ես մի գործի վրա, հետագայում ինչքան էլ փոխես զբաղմունքդ, միևնույն է` լավագույն հիշողություններդ քեզ անցյալ են տանելու: Հիմա, եթե անկեղծ ասեմ, իմ բոլոր լավագույն պահերն ու հիշողություններն ինքնաթիռների հետ են կապված», - անկեղծանում է լեյտենանտն ու խոստանում մինչև ծերություն ինքնաթիռի ղեկին լինել:

Ցուցադրական թռիչքների Նարեկ Սարգսյանը դեռևս չի մասնակցել, բայց ունի մեծ ցանկություն.

«Ցանկությունը կա ու եթե գաղտնիք բացեմ` մասնակցելու եմ: Այնպես որ հաջորդ ավիաշոուի ժամանակ ինձ երկնքում կհետևեք»:

Քաղաքացիներին, ում Նարեկը հիմնականում երկնքից` ինքնաթիռի փոքրիկ պատուհանից է տեսնում, նա ունի միայն մի բան ասելու` թող մեր ժողովուրդը հանգիստ քնի:

«Աստված չանի, եթե պատերազմ լինի, չնայած եթե թշնամին այնքան վստահ լիներ իր կարողությունների վրա, որքան խոսում է, ապա անպայման կսկսեր այդ պատերազմը, մեր ժողովուրդը թող լինի վստահ` ցամաքից մյուս ստորաբաժանումներն, իսկ երկնքից` մենք, կպաշտպանենք այս հողն ու դրա վրա ապրող ամեն մարդու»:
    
     Հարցազրույցը` aysor.am-ի
     Նյութի աղբյուրը` http://www.aysor.am/am/news/2013/06/28/narek-sargsyan/#.Uc2AWE9Cjno.facebook

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5553 | 1 | 0
Facebook