Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մանրամասները ներկայացվել են մամլո ասուլիսի շրջանակում

Yerevan info
Автор:
Yerevan info
17:00, Пятница, 03 Августа, 2018 года
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մանրամասները ներկայացվել են մամլո ասուլիսի շրջանակում

«Արմենպրես» գործակալության մամլո սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ նվիրված «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կայանալիք «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնին: Մարնամասները ներկայացրել են Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, «Տարազ ԷյԷմ» ազգայն նորաձևության սրահի հիմնադիր տնօրեն, դիզայներ Սվետլանա Հակոբյանը, «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը, դիզայներ Գևորգ Շադոյանը («Շադոյան Ֆեյշն») և Իսպանիայից ժամանած Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը:

Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, քանի որ այն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից կազմակերպվող զբոսաշրջային բաղադրիչ պարունակող երեք հիմնական միջոցառումներից մեկն է:
     «Ինչպես «Համով-հոտով Երևան» և «Երևանի գարեջրի» փառատոները, այնպես էլ «Երևան ՏԱՐԱԶֆեստը» արդեն հասցրել են դառնալ ճանաչված բազմաթիվ զբոսաշրջիկների շրջանում: Շատ կարևոր է տարեցտարի զարգացնել այս միջոցառումները, քանի որ բազմաթիվ զբոսաշրջիկներ ամեն տարի վերադառնում են կրկին ու կրկին մասնակցություն ունենալու: Ուրախալի է նաև, որ տարեցտարի փառատոնի շրջանակում ավելանում է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Ասել է, թե՝ Երևանը շարունակում է դրսևորվել որպես զբոսաշրջային, հյուրընկալ, բարի ու ջերմ քաղաք: Կարևորում ենք նաև այս տարի Իսպանիայից ժամանած հյուրերի մասնակցությունը փառատոնին», - նշել է Մարիա Բարաղամյանը:
     «Տարազ ԷյԷմ» ազգայն նորաձևության սրահի հիմնադիր տնօրեն Սվետլանա Հակոբյանը վստահ է, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն ունի շատ կարևոր առաքելություն: Դիզայների խոսքերով վերջին տարիների ընթացքում, ինչ կազմակերպվում է փառատոնը, երիտասարդների շրջանում մեծ տարածում են ստացել ազգային տարրերով հագուստները:
     «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն Լիլիթ Մելիքյանը, ով փառատոնին մասնակցում է հիմնադրման օրերից, խոստովանել է, որ փառատոնի շնորհիվ տարեցտարի տարազների ավելի ու ավելի շատ պատվերներ է ստանում: Այս տարի փառատոնի շրջանակում դիզայների հավաքածուի մեջ կլինի հետաքրքիր նորություն՝ երևանյան հարսանեկան տարազներ:
     Դիզայներ Գևորգ Շադոյանն էլ խոսել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի ազդեցության մասին մի շարք այլ երկրներում:

«Հայկական տարազը մեծ հետաքրքրություն է առաջացնում աշխարհի տարբեր երկրներում: Ես իմ հավաքածուն ներկայացրել եմ Թայլանդում և Չինաստանում, որտեղ հայկական տարազները մեծ պահանջարկ են ունեցել», - նշել է դիզայները:

Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը, ով Հայաստան է ժամանել հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար. «Ինձ հետ բերել եմ իմ հայրենիքի տարազները և փառատոնի շրջանակում անպայման կներկայացնեմ դրանք մասնակիցներին: Ինձ շատ են հետաքրքրում հայկական տարազները, զարդանախշերը, դիզայներական առանձնահատկությունները: Հենց այդ պատճառով անհամբեր սպասում են փառատոնի մեկնարկին» :
     Հիշեցնենք, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը կմեկնարկի օգոստոսի 4-ին՝ ժամը 18: 00-ին, Հյուսիսային պողոտայում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5962 | 0 | 0
Facebook