Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընդվզում է մութը իմ մեջ

10:52, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Ընդվզում է մութը իմ մեջ

Ընդվզում է մութը իմ մեջ,

Ալիք-ալիք վեր խոյանում,

Հնանում է հուշը ստերջ,

Դեպի ներս է նա խորանում։

Վտարու՞մ է մութը հուշին,

Թե՞ ձգում է անտիրական…

Ուշակորույս այդ անուշին

Երկտակում է նվիրական։

Կզացածին ցած է հակում

Դիպվածի պես պատահական,

Ի՜նչ անիմաստ է սակարկում՝

Անձեռնատու, տասնորդական։

Կոտորակի ցածի մասում

Մի մեծ զրո ծափ է տալիս,

Չի բաժանվում. ես եմ ասում,

Թե ինձանից ինձ է գալիս։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4637 | 0 | 0
Facebook