Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ակնթարթ

07:22, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Ակնթարթ
     Ես հարբել եմ, որ իմ սիրով մի աշխարհ
     Իր պտույտը Աստծո ծիրում չավարտի,
     Անիրական տատանվում եմ անդադար,
     Ես մեռնում եմ, ես ապրում եմ` ակնթարթ:
     Ես սիրում եմ, ես հրճվում եմ շարունակ,
     Սրտիս մեջ ես, հմայիչ ես, բովանդակ,
     Ծածանում եմ, տարրալուծում աջ-ահյակ,
     Այսօր հոլ եմ, այնպես խոլ եմ` ակնթարթ:
     Ի՜նչ չքնաղ ես, նուրբ-շարմաղ ես, իմ ճերմակ,
     Եթե դող ես, լույսի շող ես ու հստակ,
     Դու լուսին ես, արուսյակ ես անմեկին,
     Քեզ սիրում եմ տարաշխարհիկ իմ անգին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2599 | 0 | 0
Facebook