Զրուցակիցս ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Խաչիկ Աբաջյանն է: Խաչիկը գերազանց առաջադիմությանը զուգահեռ նաև բարձր ակտիվություն ունի ուսանողական կառույցներում:
1.Առավոտյան օրը սկսում եմ...
-Նախորդ օրը ստացած ֆեյսբուքյան նամակներին պատասխանելով
2.Իմ երեք ամենասիրելի ուտեստներն են...
-Թաբուլե, թաբուլե, թաբուլե
3.Երբ պարապ եմ լինում…
-Չեմ հիշում նման դեպք գոնե վերջին տարվա ընթացքում (ծիծաղում է)
4.Կյանքն ինձ համոզել է, որ…
-Այն իրոք հրաշալի է
5.Հայաստանում հնարավոր է…
-Բողոքել բոլոր հնարավոր և անհնարին բաներից
6.ԵՊՀ-ում…
-Ունեմ թանկ մարդիկ, հիշողություններ, մեկ-մեկ էլ դասեր (ժպտում է)
7.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...
-Իրականացնում եմ օղակ ռազմական օպերացիան խոհանոց ներթափանցելու և ուզածս գտնելու համար' անցնելով մի շարք անցակետեր և դժվար սողանքներ
8.Ասա ինձ` չես կարող և ես…
-Կապացուցեմ, որ դու սխալ ես
9.Ի՞նչ կանեք, եթե Ձեզ նվիրեն թզբեխ
- Հետ կնվիրեմ նվիրողին (ծիծաղում է)
10.Ես ուզում եմ, որ…
-Բոլոր թութակները մի օր ինձ հյուր գան
11.Գուցե սխալվում եմ, բայց…
-Դժվար թե (ծիծաղում է)
12. Եթե ոչ ԵՊՀ Միջազգային հարաբերություններ, ապա ...
-Բժիշկ-սրտաբան, այն էլ վիրաբույժ
13.Կորուստներն ու ձեռքբերումները...
-Անխուսափելի են ու ստիպում են ինձ առաջ շարժվել
14.Տուր ինձ հնարավորություն և ես...
-էլ հետ չեմ տա քեզ
15.Ես Խաչիկ Աբաջյանն եմ, ես…
-ՇՇՍԻԲԸ (մտերիմները կհասկանան)