Զրուցակիցս ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Դավիթ Աքելյանն է: Դավիթն ունի գերազանց առաջադիմություն և բարձր ակտիվություն ուսանողական կառույցներում:
1.Եթե նորից լինեի 18 տարեկան...
-Կզբաղվեի փիլիսոփայության հետ կապ չունեցող մեկ այլ բանով․․․ փառք աստծո, ես այս տողերը գրում եմ 19 տարեկանում:
2.Տանել չեմ կարողանում, երբ...
-Քննադատում են «Հարթ աշխարհ» -ի կողմնակիցներին․․․ Յուրաքանչյուր ոք ազատ է ընտրել այն իրականությունը, որում ցանկանում է ապրել:
3.Կյանքն ինձ համոզել է, որ...
- Իր կողմից որպես համոզմունք առաջարկվող ոչ մի բան չընդունեմ միանշանակորեն: Անգամ այն, ինչը նոր ասացի:
4.Կորուստներն ու ձեռքբերումները ...
- Ընթացիկ հաշվարկային երևույթներն են, եկեք վերջնարդյունքին նայենք:
5.Ես կսիրահարվեմ նրան, եթե...
- Եթե սկսեմ դատողություններս «եթե» -ներով չկառուցել:
6.Հայաստանն ու ես..․
- Շատ վաղուցվա ծանոթներ ենք... բայց իրական ընկերությունը սկսվեց, երբ առաջին անգամ վերադարձա այլ երկրից:
8.Եթե մեկ նախադասությամբ ինձ բնութագրեի ապա կասեի...
-Կարող է․․․ բայց դեռ մտածում է, որ կարող է:
9.Գուցե հնարավոր է...
- Սեր առաջին հայացքից: Ուղղակի պետք է նախ հասկանալ՝ ինչ հաշվարկման համակարգում պետք է դիտարկել սերը, արդյոք սերը զգացմունք է, զրոյական տրամագծով մատերիալ կետ է, թե ընդամենը չափման միավոր ունեցող ֆիզիկական մարմին։
10.Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է...
- Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար անհրաժեշտի գիտակցումը:
11.Ես չեմ երազում միայն...
- Երազելու մասին` դա ինձ մոտ ամենալավն է ստացվում:
12. Ես կարող էի...
- Ես կարող էի դրախտ ընկնել, բայց ինձ ընտրությանս հնարավորության մասին զգուշացրին այն ժամանակ, երբ արդեն դժոխքում էի:
13. Ես պիտի...
-Խոսեմ, որ ինձ տեսնեն․․․ ցավոք, շատերը միայն ականջներն են սրում այդ ընթացքում:
14. Կուզեի ապրել մի տեղ, որտեղ...
_Գրավիտացիան մաքսիմալ ուժեղ է: Ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի իր տունը լքել:
15. Ես Դավիթ Աքելյանն եմ, ես...
- Ես Դավիթ Աքելյանն եմ, ես առավոտյան կարթնանամ Երևանում, կեսօրին կերազամ Մարս թռչելու մասին, իսկ գիշերը կսկսեմ բարձրագույն աշխարհների ճանաչողությունը: