Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Մասնակցելով կօգնես մեր հայ մանուկներին...

«ԷԽՈ» ՀԿ լրատու
Մամուլի խոսնակ`
«ԷԽՈ» ՀԿ լրատու
18:19, կիրակի, 19 օգոստոսի, 2012 թ.
Մասնակցելով կօգնես մեր հայ մանուկներին...

Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն անգամ փոքր իսկ ցանկության դեպքում կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով մարդկանց: Ցավոք, այսօր Հայաստանում ապրում է ավելի քան 181.000 հաշմանդամ, մոտ 9.000-ը մինչև տասնութ տարեկան, ովքեր ունեն բազմաթիվ առօրյա կենցաղային խնդիրներ` բժշկության, կրթության, իրավունքի և անգամ, հանապազօրյա հացի: Երբևէ ինքներդ Ձեզ հարց տվել եք, թե ինչու՞…
    
     Հարգելի բարեկամ, մասնակցելով «Առողջ մանկություն» ծրագրին, Vivacell MTS-ի բաժանորդները կարող են 7000 կարճ համարին ուղարկել հաղորդագրություն լատինատառ manuk բառը՝ նվիրաբերելով 500 դրամ, որը կնպաստի մեր առաքելության իրականացմանը, որն ուղղված է լեյկոզով հիվանդ և ծանրալսությամբ տառապող երեխաների աջակցությանը:
    
     Մի’ մոռացեք, որ Ձեր իսկ կողքին կան այնպիսի հայ երեխաներ, ովքեր ունեն հենց քո օգնության կարիքը… Հավատացե’ք աջակցությունը կարող է լինել տարատեսակ, թե’ ֆինանսական, թե’ սննդի և թե’ հագուստի տեսքով: Գուցե ե՞ս եմ նրանցից մեկի աջակիցը… Պարզապես հիշենք, որ աշխարհում ոչ մի անձ ապահովագրված չէ ո’չ հաշմանդամությունից և ո’չ էլ հաշմանդամի ծնող դառնալուց, հետևաբար, աջակցելով հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին, յուրաքանչյուր անձ օգնում է ինքն իրեն…
    
     Ցանկության դեպքում կարող եք աջակցել ծրագրին` «ԷԽՈ» ՀԿ թիմի բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելով՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ 205004201674: Ինչպես նաև այցելելով մեր պաշտոնական կայք` www.ekhongoarmenia.am: Դուք կծանոթանաք մեր գործունեությանը, իրականացրած և հրատապ ծրագրերին: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են որակապես փոխել հաշմանդամ մարդկանց կյանքը և տեսնել նրանց մեր հասարակության լիարժեք, լիիրավ անդամ: Սա է նոր սկիզբն այն առողջ հասարակության, որտեղ մեր եկող սերունդը կերտելու է իր ցանկալի ապագան…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5268 | 0 | 0
Facebook