«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը ներկայացնում է բարեգործական համերգ, որը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում` մայիսի 3-ին, ժամը` 19: 00-ին:
Համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի 9 տարեկան Մարիամ Այվազյանի բուժմանը: Երեխայի մոտ ախտորոշված է «Կրուզոնի» համախտանիշը, և կարիք ունի վիրահատության, որը ՀՀ-ում չի իրականացվում: Վիրահատության և բուժման կուրսի համար անհրաժեշտ է 4 մլն. դրամ:
Համերգին մասնակցելու են հայտնի երգիչ-երգչուհիները, իսկ երեկոյի հումորը ապահովելու է «Վիտամին» ակումբը:
Տոմսերի և մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել` (094) 24-50-72 կամ (055) 48-94-94:
Նաև կարող եք այցելել՝ www.ekhongoarmenia.am: