Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լոռիում վառելափայտով բարձված ЗИЛ-ը 10 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է Սեդվի գետը

14:21, շաբաթ, 14 հոկտեմբերի, 2017 թ.
Լոռիում վառելափայտով բարձված ЗИЛ-ը 10 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է Սեդվի գետը
     Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որ Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասով հոսող Սեդվի գետում բեռնատար ավտոմեքենա կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
     Պարզվել է, որ ЗИЛ մակնիշի 35 ԼZ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սանահին Կայարան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հետ ընթանալով՝ մոտ 10 մետր բարձրությունից ընկել է գետը։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարը տեղի է ունեցել գիշերը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
     Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել վառելափայտով։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3442 | 0 | 0
Facebook