Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեզ Փաստաբանների Պալատ պետք չէ ՝ եղբայրս

01:17, շաբաթ, 14 հոկտեմբերի, 2017 թ.
Մեզ Փաստաբանների Պալատ պետք չէ ՝ եղբայրս

Ով պետք է պաշտպանի Արթուր Սաքունցի մարդու իրավունքները, եթե Արա Զոհրաբյանը ժխտում է Դարվինի տեսությունը ՝ որ մարդը առաջացել է կապիկից։
     Համացանցում ակտիվ քննարկվում է ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը։
     Քննարկումների ընդհանուր բնույթից պարզ է, որ հասարակության մի ստվար զանգված այս օրինագծի մեջ տեսնում է պետության՝ իշխանության կողմից հայերիս սրբության սրբոցի՝ ընտանիքի մեջ ներթափանցման և հեռակա կառավարման փորձ։
     Օրինագծի հասարակական հնչեղության լավագույն ապացույցը դա այն քննարկողների լայն սպեկտրն է։
     Այն քննարկում են իրավաբանները, նախարարները, քիմիկոսները, սեմինար ավարտած և իրեն իրավապաշտպան հռչակած անձիք, տնային տնտեսուհիները։
     Ի դեպ վերը թվարկվածներից վերջին բանախոսը ՝ (կներեք շփոթվեցի նախավերջինը) հայ իրավապաշտպան, լրագրող, քիմիկոս, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, Քիմիական գիտությունների թեկնածու Արթուր Սաքունցն է։
     Այս պահին ամենևին չեմ ուզում անդրադառնալ օրինագծի իրավական հիմքերին կամ այս պահին նրա ընդունման անհրաժեշտությանը, քանի որ որքան էլ որ տարօրինակ հնչի քիմիկոս Սաքունցի գրառումը Փաստաբանական համայնքի հասցեին իմ մեջ վերացրեց այս օրինագծի վաղաժամության մասին կասկածներիս վերջին նշույլն անգամ։
     Այսպես ՝.
     Քիմիկոս բանախոսը չգիտես ինչու իր գրառման մեջ Փաստաբանին նույնականացրել է մարդու իրավունքների պաշտպանի հետ, նրան վերագրել է ՄԻՊԻ գործառույթները, տարակուսանք և անվստահություն է հայտնել Փաստաբանական Պալատի նախագահին ՄԻՊԻ գործառույթները իրականացնելու անկարողության համար և ըստ քաոսի տրամաբանության ՝ եկել է եզրահանգման, որ ՀՀ բոլոր Փաստաբանները հիվանդ են։
     Իսկ ամենաօրիգինալը այն է, որ այս փառահեղ մտքին քիմիկոսը հանգել է սեմինարիստի մակարդակով ընտանեկան բռնության մասին օրինագիծը իրավաբանական փորձաքննության ենթարկելու հետևանքով (ինչ ուզում էք ասեք, հավանաբար սեմինար ավարտած իրավապաշտպանը քիմիական նյութերի ազդեցությունից դեռ չի ազատվել):
     Պարզաբանեմ նաև, թե ինչու է քիմիկոսի գրառումը միանշանակ ապացույց, որ ընտանեկան բռնության մասին օրենքը ժամանակավրեպ է՝ հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան։
     Արթուր Սաքունցը 1961 թվականի ծնունդ է, դաստիարակվել է ՍՍՀՄ ում։ Քննարկվող օրինագծի նորմերով ենթարկվել է ընտանեկան բռնության ։ Մասնավորապես՝ Վաղ հասակում տակը միզելու համար ստացել է ծնողի կողմից հետույքին քոթակ,
     Բակում կռիվ անելու համար (եթե ընդհանրապես արել է, սա դիտենք որպես հավաստի կասկած, մի տեսակ Սաքունցի դեպքում շատ տղամարդավարի է, անմեղության կանխավարկածը կարող է չհաղթահարվել) ստացել է ապտակ։
     Դաս չսովորելու համար զրկել են կոնֆետից։
     Երկու ստանալու համար զրկել են մուլտֆիլմ դիտելու հնարավորությունից։
     Իսկ իրեն անծանոթ մարդկանց անհարկի վիրավորելու համար պոկել են մազերը (հետքերը առկա են մինչ օրս):
     Սակայն նույնիսկ այս դեպքում Արթուր Սաքունցը չի փոխվել, մնացել է նույնը, դեռ ավելին կարողացել է հարմարվել համացանցին և ստատուսներ գրել։
     Ստատուսների մտքերը և տրամաբանական խոսքի շարահյուսությունը ինքնին բնութագրում են այն գրողի ինտելեկտը։
     Ընդ որում սա այն դեպքում, որ Քիմիկոսը ենթարկվել է «ընտանեկան բռնության» բնականաբար զուտ դաստիարակչական նպատակներով և միայն ծնողի կողմից։
     Դե հիմա պատկերացրեք, որ այս գրառումը ՝ ընտանեկան բռնության մասին օրինագծի քննարկումների շրջանակներում, ՀՀ Փաստաբանների հասցեին արած լիներ այն Սաքունցը, որը մի 20 անգամ հաղորդում է տվել իր ընտանիքի անդամների վրա և որոնց հետևանքով նրա ընտանիքի անդամներին ոստիկանները բռնի հեռացրել են ընտանիքից։
     Գրառումը նվազագույնը կունենար հետևյալ տեսքը՝
     ՀՀ քաղաքացիներից դժգոհողները պետք է բացատրեն, թե փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր գործառույթների շրջանակներում ինչպես պետք է իրականացնի՝
     1/... ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանությունը, երբ ինքը ունի ակնհայտ ժխտողական մոտեցում պատերազմի և սպանությունների նկատմամբ։
     2/...Հանցագործությունների կանխարգելման և դրանց հետագա բացահայտման աշխատանքները՝ երբ հենց ինքը չի ընդունում, որ միսը և կարագը թանկանում են օրինաչափ։
     3/....կանոնակարգի աջ ղեկով տրանսպորտային միջոցների խնդիրը, երբ ինքը բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության հանդեպ, իր անձի առավելությունը ընդգծելու ակնհայտ և հանցավոր դիտավորությամբ վարում է ձախ ղեկ ունեցող տրանսպորտային միջոց, իսկ վերջին ժամանակներս անպատժելիությունից արբած սկսել է քայլել ոտքով՝ իր այդ քայլը մեկնաբանում է Կատալոնիայում ընթացող անկախության գործընթացներով։
     Եվ վերջապես ՝ իր Փաստաբանական պալատի նախագահի լիազորությունների շրջանակներում ինչպե՞ս է պատրաստվում Սիրիայի պատերազմի առկայության դեպքում պայքարել մանկական վաղաժամ մահերի դեմ, երբ հենց ինքն է ժխտում, որ երեխաները կաղամբից չեն ծնվում այլ բնական ճանապարհով, ընդ որում, որ Կերչի կամուրջը դեռ կառուցված չէ։
     Այս ամենից ակնհայտ է, որ ՀՀ-ին փաստաբանական կառույց պետք չէ, քանի որ նա իվիճակի չէ պայքարել ԶԻԱՎ ի դեմ, այն էլ նավթի գների աննախադեպ աճի դեպքում, և այս պարագայում բնական հարց է առաջանում
     ո՞վ պետք է պաշտպանի իմ ՝ քիմիկոս սեմինարիստ Արթուր Սաքունցիս մարդու իրավունքները, երբ այդ կառույցի ղեկավար Արա Զոհրաբյանը հենց ինքն է ժխտում ՝ որ մարդը առաջացել է կապիկից։
     Տեսնում էք ինչ տեսք կունենա մեր իրականությունը, եթե Արթուր Սաքունցը մանուկ ժամանակ գոնե ընտանեկան «բռնության» չենթարկվեր։
     Այնպես որ ժամանակավրեպ է պարոնայք։
     Ծանուցում՝
     Որակավորում ունեցող թարգմանչի բացակայության պատճառով կխնդրեինք նյութին մեկնաբանություններ գրեն Արթուր Սաքունցի ինտելեկտից ցածր ինտելեկտ ունեցող անձիք ՝ եթե իհարկե լոլիկի սեզոնի ավարտին այդպիսիք կգտնվեն։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3935 | 0 | 0
Facebook