Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ

05:30, հինգշաբթի, 16 օգոստոսի, 2012 թ.
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ

Ազնվություն: Սա է, որ պետք է գերիշխի այնտեղ, ուր մարդը ծավալում է իր գործունեությունը: Սրա բացակայության դեպքում կարող է քանդվել այն ամենը, ինչ ստեղծվում է ուրիշների կողմից ազնվությամբ: Իսկ ամենակարևորն է, ազնվությունը սեփական էության հանդեպ. սրանից են ածանցվում մյուս բոլոր տեսակի ազնվությունները, և մարդը ստիպված չի լինում խաբել, նվաստացնել և նվաստանալ և որ ամենակարևորն է չնեղացնել իրեն սիրող մարդկանց: Չէ որ երբ մարդը ազնվորեն սիրում է մեկին, ապա չի խաբում, չի նվաստացնում և չի նեղացնում նրան: Սիրվողը սակայն, շատ հեշտությամբ կարող է այսպիսի մարդկանց և’ խաբել, և’ նվաստացնել, և’ նեղացնել: Դա անելը այնքան հեշտ է, որ անազնիվ մարդիկ հաճախ գայթակղվում են այդ հեշտությամբ` իրենց առավելությունը ընդգծելու համար (իրականում իհարկե հսկայական առավելություն ունի սիրողը): Դա չանելու համար պետք է լինել ազնիվ սեփական ԵՍ-ի առաջ: Չէ որ այդ դեպքում քեզ սիրողին խաբելուց հետո, դու ի'նքդ չես կարողանա հավատալ նրան ում սիրում ես, քեզ սիրողին նվաստացնելուց հետո դու քե'զ էլ նվաստացած կզգաս, և նրան նեղացնելուց հետո դու չե'ս կարողանա հանգիստ ապրել:

Իսկ արդյոք ավելի դյուրին և հաճելի չէ սիրել, սիրված լինել և պաշտպանել այդ սերը ԱԶՆՎՈՒԹՅԱՄԲ…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
17524 | 0 | 0
Facebook