Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ԱՅՍՕՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՎԱՀՐԱՄ ԲԱԲԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

06:13, կիրակի, 19 օգոստոսի, 2012 թ.
ԱՅՍՕՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՎԱՀՐԱՄ ԲԱԲԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Արտերկրում հանրածանոթ այս անունը, հայ "չգայթակղված" լսարանին դժվար թե շատ բան հուշի: Պետք է նկատել, որ հաճախ հանդիպում են նաև պրոֆեսիոնալ հայազգի երաժիշտներ, որոնք չեն լսել նրա ստեղծագործություններից և ոչ մեկը: Իսկ ստեղծագործություններ Վահրամ Բաբայանը ունի 150-ից ավելի:

Այս անտարբերությունը կարծես սովորական է դառնում մեր հասարակության մեջ: Այն շատերի է փորձության ենթարկել ու ենթարկում է մինչ օրս, և դեռ չի երևում լույսի փրկարար այն շողը, որը կցրեր մեր մշակույթում տիրող մերօրյա խավարը:

Զարմանալի է, բայց փաստ, որ մեծատաղանդ հայորդին իր երկերով ճանաչված է առավելապես արտերկրում, մասնավորապես, նրա ստեղծագործությունները հաճախ հնչում են Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Կանադայում և այլուր: Հատուկ հշատակության են արժանի արտասահմանյան պատվերներով գրված N6 "Մուլդեն" լարային կվարտետը, 3 մանթրաները, "Հիմն"-ը` դաշնամուրի և լարային նվագախմբի համար, 3 ինտրոսպեկցիաները, N7 դաշնամուրային սոնատը և այլն:

Շատ հայտնի են նաև կոմպոզիտորի տարբեր գործիքների համար գրված սոնատները (3 սոլո-ջութակի, 3 սոլո-թավջութակի, սոլո-ալտի, սոլո-ֆլեյտայի, 3 ջութակի և դաշնամուրի, թավջութակի և դաշնամուրի, ալտի և դաշնամուրի, 7 դաշնամուրի և այլն):

Սակայն նույնիսկ դրսում քչերն են տեղյակ, որ Վահրամ Բաբայանը հեղինակ է 6 օպերաների, 4 բալետների, տարբեր գործիքների համար գրված բազմաթիվ կոնցերտների և ամենակարևորը`9 սիմֆոնիաների, որոնցից վերջին 3-ը մինչ օրս կարոտ են պրեմիերային կատարման:

Ինչևէ, մաղթենք Մաեստրոյին քաջ առողջություն և երկար տարիների կյանք, ակնկալելով նորանոր գլուխգործոցներ, և սպասենք այն փրկարար լույսի շիթին, որը դուրս կբերի մեզ գնալով խորացող մշակութային այս ճահճից:

Վահրամ Բաբայան - "ՀԻՄՆ"` դաշնամուրի և լարային նվագախմբի համար
Վահրամ Բաբայան - "ՄԱՆԹՐԱ" N1` սոպրանո սաքսոֆոնի և դաշնամուրի համար
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6541 | 0 | 0
Facebook