Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր Նորքի ներկայացուցիչները մասնակցեցին «Ձմերուկի» 5-րդ փառատոնին

10:17, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Նոր Նորքի ներկայացուցիչները մասնակցեցին «Ձմերուկի» 5-րդ փառատոնին
     Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած Ձմերուկի 5-րդ փառատոնը: Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից արդեն սիրված ու սպասված միջոցառմանը Երևանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրը ներկայացել է առանձին տաղավարով: Նոր Նորք վարչական շրջանի տաղավարը այս տարի ևս աչքի է ընկել ուշագրավ աշխատանքներով: Նորնորքեցի սաները դրսևորել են իրենց ստեղծագործական մտքի թռիչքը` հանրությանը հիացնելով ձմերուկների ձևավորման գեղեցիկ լուծումներով: Փառատոնի ընթացքում կազմակերպվել են նաև բազմապիսի խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել են մրցանակներով: Կազմակերպվել է նաև ձմերուկի անվճար հյուրասիրություն: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ով շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ և հետևել խաղ-մրցույթների ընթացքին: Ձմերուկի 5-րդ փառատոնն ուղեկցվել է շոու-ծրագրով, որի ընթացքում մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ելույթ են ունեցել հայկական հանրաճանաչ ու սիրված երաժշտական խմբեր:
     Նկարները՝ այստեղ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2699 | 0 | 0
Facebook